Չինաստանում սկսել է մեծ արագությամբ վաճառվել G20-ի ժամանակ Պուտինի օգտագործած թերմոս-բաժակի կրկնօրինակը (լուսանկար)
Օրերս «Մեծ քսանյակի»՝ Ճապոնիայի Օսակա քաղաքում տեղի ունեցած գագաթնաժողովից հետո Չինաստանում առցանց վաճառքի խոշորագույն՝ Taobao հարթակում սկսել է մեծ արագությամբ վաճառվել թերմոս-բաժակ, որը շատ նման է գագաթնաժողովի մասնակիցների համատեղ ընթրիքի ժամանակ ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինի օգտագործած թերմոս-բաժակին, որով վերջինս թեյ էր խմում: Այս մասին հաղորդում է Global Times պարբերականը:
Չինաստանում շատ առցանց խանութներ սկսել են Ռուսաստանի ոսկեգույն զինանշանով սպիտակ թերմոս-բաժակի պատվերներ ստանալ, ընդ որում՝ ակնկալվում է, որ բաժակի կրկնօրինակը գնորդներին կառաքվի երկու շաբաթվա ընթացքում: Դրա գինը տատանվում է 7-30 դոլարի սահմաններում:
Նշվում է, որ բաժակը հայտնի է դարձել այն բանից հետո, երբ չինական լրատվամիջոցները գրել են դրա մասին: Առցանց խանութներից մեկը պատմել է Global Times-ին, որ իրենք վաճառում են նմանատիպ «բարձրակարգ» բաժակ, որը «լավ է առողջության համար»:
Պարբերականը հավելում է, որ Չինաստանում Պուտինին հարգանքով են վերաբերում. այդ երկրի բնակիչները գնահատում են ՌԴ նախագահի՝ սպորտի և դաշնամուր նվագելու նկատմամբ սերը:

















































Շիրակցի դպրոցականները մեկնել են ամառային հանգստի՝ դեպի «Արագած» ճամբար
Հայաստանում կենսաթոշակառուների համար նոր հնարավորություններ են բացվում
Իսպանիայի ընտրանու հարձակվողը վնասվածք ունի
Երևանում մի քանի փողոցներում կփոխվի երթևեկության կազմակերպումը
Անտարկտիդայում հայտնաբերված առաջին դինոզավրի ոսկորը գտել են դարակում
Գալուզինը կասկածի տակ է դնում եվրոպական շուկաների՝ Հայաստանի համար այլընտրանք լինելը
Արարատի մարզ Քաղցրաշեն գյուղում կաթնամթերքի արտադրամասի գործունեություն է կասեցվել
Ոստիկանության գվարդիայի ծառայողներն ու համայնքային ոստիկանները թմրամիջոց պահելու դեպքեր են բացահայտե...
Մեծացել է ռուբլու առքի և վաճառքի տարբերությունը․ ի՞նչ վտանգներ կան բանկային համակարգի համար
Թուրքիան արձագանքել է Իսրայելի կառավարության կողմից Հայոց ցեղասպանությունը ճանաչող բանաձևի հաստատման...