Ռուսաստանում կսկսեն բռնագրավել բեռնատար մեքենաները
Բեռնատար մեքենաների վարորդների համար թույլատրելի ծանրությունը գերազանցելու համար պատիժը որոշել են խստացնել: Այս մասին պայմանավորվել են ավտոճանապարհային ցանցի զարգացման և ճանապարհային երթևեկության կազմակերպման գծով պետական խորհրդի նիստի մասնակիցները հայտարարել է տրանսպորտի նախարար Եվգենի Դիտրիխը «Россия 1» հեռուստաալիքով:
Ըստ նրա, մեքենայի և բեռի բռնագրավման հետ մեկտեղ իրավախախտները կարող են կորցնել նաև իրենց վարորդական իրավունքները: Դիտրիխը չի նշել, երբ են համապատասխան փոփոխությունները մտցվելու օրենսդրության մեջ:
Այս պահի դրությամբ վարորդներին սպառնում են տուգանքներ, որոնց գումարի չափը կախված է այն բանից, թե քանի տոկոսով է բեռի զանգվածը գերազանցում թույլատրելի չափը: Այսպես, վարչական օրենսգրքի 21.21.1 հոդվածի համաձայն, եթե զանգվածը գերազանցում է ոչ ավել, քան 10 տոկոսով, ապա վարորդը կվճարի մեկից մինչև մեկուկես հազար ռուբլի, իսկ իրավաբանական անձը` հարյուրից մինչև հարյուր հիսուն հազար ռուբլի: Բեռի թույլատրելի կշիռը ավելի քան 20 տոկոսով գերազանցելու համար ֆիզիկական և իրավաբանական անձանց տուգանքները համապատասխանաբար երեք-երկու անգամ ավելի կլինեն:
2015 թ-ի նոյեմբերի 15-ից սկսել է գործել «Платон» համակարգը: 2016 թվականից համակարգում գրանցումը պարտադիր է դարձել բոլոր ծանրաքաշ մեքենաների համար (սկսած 12 տոննայից): Վճարը գանձվում է ինչպես ռուսական, այնպես էլ արտասահմանյան տրանսպորտից: Հավաքված գումարները գնում են դաշնային ճանապարհային հիմնադրամին:

















































Հայաստանում կենսաթոշակառուների համար նոր հնարավորություններ են բացվում
Շիրակցի դպրոցականները մեկնել են ամառային հանգստի՝ դեպի «Արագած» ճամբար
Իսպանիայի ընտրանու հարձակվողը վնասվածք ունի
Երևանում մի քանի փողոցներում կփոխվի երթևեկության կազմակերպումը
Անտարկտիդայում հայտնաբերված առաջին դինոզավրի ոսկորը գտել են դարակում
Գալուզինը կասկածի տակ է դնում եվրոպական շուկաների՝ Հայաստանի համար այլընտրանք լինելը
Մեծացել է ռուբլու առքի և վաճառքի տարբերությունը․ ի՞նչ վտանգներ կան բանկային համակարգի համար
Ոստիկանության գվարդիայի ծառայողներն ու համայնքային ոստիկանները թմրամիջոց պահելու դեպքեր են բացահայտե...
Արարատի մարզ Քաղցրաշեն գյուղում կաթնամթերքի արտադրամասի գործունեություն է կասեցվել
Թուրքիան արձագանքել է Իսրայելի կառավարության կողմից Հայոց ցեղասպանությունը ճանաչող բանաձևի հաստատման...