Պուտինը խոսել է ԼԳՏԲ համայնքի մասին
«ՌԴ-ում հավասարակշռված և հանգիստ են վերաբերվում ԼԳԲՏ համայնքին»,- այս մասին հայտարարել է ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինը՝ պատասխանելով աշխարահռչակ երգիչ Էլթոն Ջոնի քննադատությանը:
-Էլթոնը հանճարեղ երգիչ է, բայց մոլորության մեջ է,- կարծում է ՌԴ նախագահը: Նա նաև հիշեցրել է, որ Ռուսաստանում գործում է անչափահասների շրջանում հոմոսեքսուալիզմի պրոպագանդայի արգելք: Այդ օրենքն, ի դեպ, սուր քննադատվում է մի քանի երկրներում:
«Մենք ոչ մեկի դեմ չենք, մենք մեզ ենք պաշտպանում»
«Թողեք թող մարդը մեծանա, հետո որոշի, ով է ինքը: Հանգի՛ստ թողեք երեխաներին: Ես արդեն ասել եմ մի առիթով ՝ 5-6 սեռ են հորինել, ես չեմ հասկանում՝ դա ինչ է»,- ասել է Պուտինը: Նաև նկատել է, որ հասարակության այդ մասն ակտիվ քարոզում է իր տեսակետը մեծամասնությանը: Պուտինը նաև առաջարկել է ավելի հանդուժող ու բաց լինել միմյանց նկատմամբ:
Իսկ թեմայի շուրջ խոսելու առիթն անգլիացի երգիչ Էլթոն Ջոնի հրապարակավ արտահայտած կարծիքն էր Պուտինի մասին: Նա ասել էր, որ ԼԳԲՏ համայնքի մասին Պուտինը երկերեսանի վերաբերմունք ունի: Մի կողմից ՌԴ առաջնորդն ասում է, թե ԼԳԲՏ համայնքի հետ իրավական խնդիրներ չկան, մյուս կողմից երգչի մասին ֆիլմը գրաքննության ենթարկվեց հենց Էլթոնի ոչ ավանդական սեքսուալ կողմնորոշման պատճառով:
Հիշեցնենք՝ հունիսի 27-ին Վլադիմիր Պուտինը հարցազրույց էր տվել բրիտանական Financial Times թերթին և ասել, որ Ռուսաստանում դեմ չեն ԼԳԲՏ համայնքի ներկայացուցիչներին, մաղթել էր նրանց բոլորին առողջություն և խորհուրդ տվել ապրել այնպես, ինչպես գտնում են ճիշտ:
Էլթոն Ջոնի մասին պատմող «Ռոքեթմեն» կենսագրական ֆիլմը ցուցադրվում է հունիսի 6-ից: Ֆիլմի ռուսական տարբերակից անհետացել են հոմոսեքսուալիստների համբուրվելու և անկողնային տեսարաները, բացի այդ, նաև թմրամիջոցների մասին պատմող հատվածները: «Централ Партнершип» ընկերությունը, որը զբաղվում է ռուսական շուկայում ֆիլմի վարձույթով, հիմնավորել է, թե «համապատասխանեցնում են ՌԴ օրենսդրությանը»:

















































Հայաստանում կենսաթոշակառուների համար նոր հնարավորություններ են բացվում
Շիրակցի դպրոցականները մեկնել են ամառային հանգստի՝ դեպի «Արագած» ճամբար
Իսպանիայի ընտրանու հարձակվողը վնասվածք ունի
Երևանում մի քանի փողոցներում կփոխվի երթևեկության կազմակերպումը
Անտարկտիդայում հայտնաբերված առաջին դինոզավրի ոսկորը գտել են դարակում
Գալուզինը կասկածի տակ է դնում եվրոպական շուկաների՝ Հայաստանի համար այլընտրանք լինելը
Մեծացել է ռուբլու առքի և վաճառքի տարբերությունը․ ի՞նչ վտանգներ կան բանկային համակարգի համար
Ոստիկանության գվարդիայի ծառայողներն ու համայնքային ոստիկանները թմրամիջոց պահելու դեպքեր են բացահայտե...
Արարատի մարզ Քաղցրաշեն գյուղում կաթնամթերքի արտադրամասի գործունեություն է կասեցվել
Թուրքիան արձագանքել է Իսրայելի կառավարության կողմից Հայոց ցեղասպանությունը ճանաչող բանաձևի հաստատման...