Հնարամիտ տղան դրես-կոդը չխախտելու համար աշխատանքի է գնացել կիսաշրջազգեստով
Հոլանդացին շոգ եղանակի պատճառով աշխատանքի է գնացել շրջազգեստով, քանի որ դրես-կոդ է նախատեսված, այն է՝ տղամարդկանց արգելված է գրասենյակ գնալ շորտերով: Այս մասին տեղեկացնում է Lenta.ru-ն:
21-ամյա Պիմ Ստինբերգենը գնացել է կադրերի բաժին՝ պարզելու համար, թե ինչու չի կարող շորտեր կրել: Այնտեղ նրան պատասխանել են, որ շորտեր կրող աշխատակիցները բավարար չափով ներկայանալի չեն: Նույն զրույցի ընթացքում պարզվել է, որ կիսաշրջազգեստ կրելն արգելված չէ, և Ստինբերգենը որոշել է օգտվել այդ հնարավորությունից: Նա նաև իմացել է, որ Սոցիալական հարցերի նախարարությունը թույլ է տալիս կիսաշրջազգեստ կրել, եթե այն շատ կարճ չէ, և եթե «ոտքերի վիճակը» դա թույլ է տալիս:
Իր թվիթերյան էջում տղամարդը ծանոթներից կիսաշրջազգեստ է խնդրել, ներկայացված երեք տարբերակներից ընտրել է երկնագույնը, դրանով էլ ներկայացել աշխատանքը:
«Բոլորն, իհարկե, ծիծաղում էին, բայց գործընկերներս ծիծաղում էին ոչ թե ինձ վրա, այլ այն բանի, թե այս իրավիճակից ինչ ելք կարողացա գտնել»,- ասել է նա՝ հավելելով, որ շատերն իրեն հերոս կոչեցին և գովում էին համարձակության համար:
Երիտասարդը պատմել է, որ իր արտաքինը հուզել է կին ղեկավարին, վերջինս խոստացել է հաջորդ շաբաթ վերանայել կազմակերպության դրես-կոդը:
Op het werk werd erg positief gereageerd, het team staat achter me en is het eens dat een korte broek eigenlijk gewoon zou moeten kunnen. pic.twitter.com/hW8lEM3dzS
— Pimpulsief (@meukmens) 28 июня 2019 г.
Բաժանորդագրվեք Top-News.am-ին Telegram-ում

















































Հայաստանում կենսաթոշակառուների համար նոր հնարավորություններ են բացվում
Շիրակցի դպրոցականները մեկնել են ամառային հանգստի՝ դեպի «Արագած» ճամբար
Իսպանիայի ընտրանու հարձակվողը վնասվածք ունի
Երևանում մի քանի փողոցներում կփոխվի երթևեկության կազմակերպումը
Անտարկտիդայում հայտնաբերված առաջին դինոզավրի ոսկորը գտել են դարակում
Գալուզինը կասկածի տակ է դնում եվրոպական շուկաների՝ Հայաստանի համար այլընտրանք լինելը
Մեծացել է ռուբլու առքի և վաճառքի տարբերությունը․ ի՞նչ վտանգներ կան բանկային համակարգի համար
Ոստիկանության գվարդիայի ծառայողներն ու համայնքային ոստիկանները թմրամիջոց պահելու դեպքեր են բացահայտե...
Արարատի մարզ Քաղցրաշեն գյուղում կաթնամթերքի արտադրամասի գործունեություն է կասեցվել
Թուրքիան արձագանքել է Իսրայելի կառավարության կողմից Հայոց ցեղասպանությունը ճանաչող բանաձևի հաստատման...