Բրիտանուհին ձերբակալվել է ամուսնու նկատմամբ տունը մաքրելու համար «ճնշումներ» գործադրելու մեղադրանքով
ԱՄՆ-ում 58-ամյա Վալերի Սանդերսն իր ամուսնուն՝ Մայքլին «վերահսկելու» և նրա վրա տունը մաքրելու առումով «ճնշումներ գործադրելու» համար ձերբակալվել է, գրում է The Sun-ը:
Անցած տարվա գարնանը Մայքլի աշխատավայրում պարբերաբար ստուգումներ անցկացնող աշխատակիցները նկատել են, որ նա վատ տրամադրություն ունի: Մայքլը խոստովանել է, որ պատճառը կինն է. վերջինս մշտապես խնդրում է նրան մաքրել տունը և քիչ ժամանակ անցկացնել մարզասրահում: Այս ամենը որակվել է որպես հոգեբանական ճնշում, ինչը քրեորեն պատժելի է, և արդյունքում Վալերին հայտնվել է բանտում:
«Ինձ տարան տեղամաս ու փակեցին խցում: Ես սարսափած էի, երբեք օրենքի հետ խնդիրներ չեմ ունեցել… Ես միայն նրա համար երկտողեր էի թողնում՝ խնդրելով փոշեկուլով մաքրել տունը, քանի որ երկու շուն ունենք, մինչդեռ ինքը ժամերով մաքրում է իր ավտոմեքենան: Ես, բնականաբար, բողոքում էի, բայց դա վերահսկել չէ, հակառակ դեպքում բոլոր ամուսնացած զույգերը դատարանում կհայտնվեին»,- ասել է կինը, որը ստիպված է եղել 17 ժամ բանտախցում մնալ, այնուհետև մոտ մեկ տարի դատական քաշքշուկների մեջ է եղել:
Ամուսինն իր հերթին խոստովանել է, որ կնոջ մշտական հորդորներն ու բողոքներն ազդել են իր տրամադրության վրա, և որ նա իրեն ավելի քիչ ուշադրություն է հատկացրել, քան երկու շներին:
Հայտնի է, որ զույգը ծանոթացել է 2012թ.-ին՝ համացանցով, և երկու տարի անց ամուսնացել է, սակայն այժմ նրանք ամուսնալուծվում են: Վալերիի խոսքով՝ բանտում անցկացրած 17 ժամը սպանել է ամուսնու նկատմամբ իր սերը: Դատարանը նրան 2 տարով արգելել է մոտենալ Մայքլին, սակայն նա առանց այդ էլ նման մտադրություն չունի: Ինչ վերաբերում է տղամարդուն՝ նա շարունակում է զբաղվել բոդիբիլդինգով:
Բաժանորդագրվեք Top-News.am-ին Telegram-ում

















































Հայաստանում կենսաթոշակառուների համար նոր հնարավորություններ են բացվում
Շիրակցի դպրոցականները մեկնել են ամառային հանգստի՝ դեպի «Արագած» ճամբար
Իսպանիայի ընտրանու հարձակվողը վնասվածք ունի
Երևանում մի քանի փողոցներում կփոխվի երթևեկության կազմակերպումը
Անտարկտիդայում հայտնաբերված առաջին դինոզավրի ոսկորը գտել են դարակում
Գալուզինը կասկածի տակ է դնում եվրոպական շուկաների՝ Հայաստանի համար այլընտրանք լինելը
Մեծացել է ռուբլու առքի և վաճառքի տարբերությունը․ ի՞նչ վտանգներ կան բանկային համակարգի համար
Ոստիկանության գվարդիայի ծառայողներն ու համայնքային ոստիկանները թմրամիջոց պահելու դեպքեր են բացահայտե...
Արարատի մարզ Քաղցրաշեն գյուղում կաթնամթերքի արտադրամասի գործունեություն է կասեցվել
Թուրքիան արձագանքել է Իսրայելի կառավարության կողմից Հայոց ցեղասպանությունը ճանաչող բանաձևի հաստատման...