Հնդկաստանում մորն ու աղջկան ծեծել եւ սափրել են գլուխները բռնաբարությանն ընդիմանալու համար
Հնդկաստանում մորն ու աղջկան ծեծել եւ սափրել են գլուխներն այն բանից հետո, երբ նրանք ընդդիմացել են խմբակային բռնաբարության փորձին։
Յոթ տղամարդ, այդ թվում տեղի վարչության ներկայացուցիչը, ներխուժել են կանանց համար նախատեսված տուն Բիհարում՝ դեռահաս աղջկան բռնաբարելու մտադրությամբ, տեղեկացրել է ավագ ոստիկան Սանջայ Կումարը։ «Երբ մայրը եւ աղջիկը ընդվզել են, տղամարդիկ զայրացել են եւ կանչել տեղի վարսավիրին, որը սափրել է նրանց գլուխները»,- ասել է Կումարը Thomson Reuters Foundation-ի հարցազրույցում։ Նրա խոսքով՝ տղամարդիկ ծեծել են կանանց փայտերով եւ ի ցույց դրել գյուղում։
«Մենք կալանել ենք երկու մարդու եւ որոնում ենք մյուս հինգին»,- ասել է նա՝ ավելացնելով, որ քրեական հետաքննությունը շարունակվում է։
Համաձայն վերջին նախնական տվյալների՝ 2016 թվականին Հնդկաստանում գրանցվել է մոտ 40 հազար բռնաբարություն կամ միջինը մոտ 100 դեպք օրական։
Միջադեպը Բիհարում եզակի չէ։ Այս շաբաթվա սկզբին տղամարդը հյուսիսային Ուտար-Փրադեշ նահանգում սպանել է երկու կնոջ այն բանից հետո, երբ նրանք ընդդիմացել են կանանցից մեկի աղջկա հանդեպ նրա ոտնձգությանը։
Չորս տղամարդ ապրիլին ծծմբաթթու է լցրել աղջկա վրա Բիհարում, երբ աղջիկը դիմադրել է նրանց բռնաբարության փորձին։

















































Հայաստանում կենսաթոշակառուների համար նոր հնարավորություններ են բացվում
Շիրակցի դպրոցականները մեկնել են ամառային հանգստի՝ դեպի «Արագած» ճամբար
Իսպանիայի ընտրանու հարձակվողը վնասվածք ունի
Երևանում մի քանի փողոցներում կփոխվի երթևեկության կազմակերպումը
Անտարկտիդայում հայտնաբերված առաջին դինոզավրի ոսկորը գտել են դարակում
Գալուզինը կասկածի տակ է դնում եվրոպական շուկաների՝ Հայաստանի համար այլընտրանք լինելը
Մեծացել է ռուբլու առքի և վաճառքի տարբերությունը․ ի՞նչ վտանգներ կան բանկային համակարգի համար
Ոստիկանության գվարդիայի ծառայողներն ու համայնքային ոստիկանները թմրամիջոց պահելու դեպքեր են բացահայտե...
Արարատի մարզ Քաղցրաշեն գյուղում կաթնամթերքի արտադրամասի գործունեություն է կասեցվել
Թուրքիան արձագանքել է Իսրայելի կառավարության կողմից Հայոց ցեղասպանությունը ճանաչող բանաձևի հաստատման...