G20-ի երկրների ղեկավարների կանայք մասնակցել են Ճապոնիայի վարչապետի տիկնոջ հեղինակած մշակութային ծրագրին
G20-ի երկրների ղեկավարների կանայք մասնակցել են մշակութային ծրագրին, մինչ պետությունների ղեկավարները գագաթնաժողովի նստաշրջաններում քննարկում Էին գլոբալ տնտեսության եւ թվայնացման հարցերը: Այդ մասին, ինչպես տեղեկացնում Է «Արմենպրես»-ը, հայտնել են միջոցառման կազմակերպիչները:
Օրվա կեսին G20-ի երկրների ղեկավարների կանայք ավտոբուսով ժամանել են Օսակայի մերձակայքում գտնվող Կիոտո քաղաք, որը երկար ժամանակ եղել Է Ճապոնայի մայրաքաղաքը: Կիոտոն մեծ քանակությամբ զբոսաշրջիկների Է գրավում հին տաճարների, թանգարանների այլ տեսարժան վայրերի շնորհիվ: Ավտոբուսից դուրս գալուց հետո կանայք նստել են երկանիվ կառքեր եւ ուղեւորվել Տոֆուկուձիի տաճար, որը գտնվում Է քաղաքի կենտրոնական մասում: Տաճարի տարածք մտնելուց անմիջապես հետո ղեկավարների կանայք կերակրել են լճակում լողացող գույնզգույն ծածաններին, որոնք համարվում են Ճապոնիայի խորհրդանիշերից մեկը, այնուհետեւ անցել են տաճարին կից սրահներից մեկը, որտեղ նրանց սպասում Էր ճաշկերույթ եւ թեյախմություն:
Մշակութային ծրագիրը, որի հեղինակը դարձել Էր Ճապոնիայի վարչապետ Սինձո Աբեի կինը՝ Ակիեն, ավարտվել Է համատեղ լուսանկարմամբ, հաղորդել Է ՏԱՍՍ-ը:

















































Հայաստանում կենսաթոշակառուների համար նոր հնարավորություններ են բացվում
Շիրակցի դպրոցականները մեկնել են ամառային հանգստի՝ դեպի «Արագած» ճամբար
Իսպանիայի ընտրանու հարձակվողը վնասվածք ունի
Երևանում մի քանի փողոցներում կփոխվի երթևեկության կազմակերպումը
Անտարկտիդայում հայտնաբերված առաջին դինոզավրի ոսկորը գտել են դարակում
Գալուզինը կասկածի տակ է դնում եվրոպական շուկաների՝ Հայաստանի համար այլընտրանք լինելը
Մեծացել է ռուբլու առքի և վաճառքի տարբերությունը․ ի՞նչ վտանգներ կան բանկային համակարգի համար
Ոստիկանության գվարդիայի ծառայողներն ու համայնքային ոստիկանները թմրամիջոց պահելու դեպքեր են բացահայտե...
Արարատի մարզ Քաղցրաշեն գյուղում կաթնամթերքի արտադրամասի գործունեություն է կասեցվել
Թուրքիան արձագանքել է Իսրայելի կառավարության կողմից Հայոց ցեղասպանությունը ճանաչող բանաձևի հաստատման...