Գերմանիայի եւ Իրանի միջեւ առեւտուրը փլուզվել է ամերիկյան պատժամիջոցների պատճառով
Ամերիկյան պատժամիջոցները փլուզել են Գերմանիայի եւ Իրանի միջեւ առեւտուրը, համաձայն Funke մեդիա-խմբի թերթերի հրապարակած տվյալների, ինչը հաստատում է Իրանի հավաստումներն առ այն, որ Եվրոպան չի կարող օգնել պահպանել միջուկային համաձայնագիրը, տեղեկացնում է Reuters-ը։
Գերմանիայի Առեւտրային պալատի տվյալները ցույց են տվել, որ առեւտրի ծավալներն Իրանի եւ Եվրոպայի խոշորագույն տնտեսության միջեւ կրճատվել են 49 տոկոսով տարվա առաջին չորս ամիսներին՝ 2018-ի նույն ժամանակամիջոցի համեմատ, ընդ որում՝ ծավալները մշտապես նվազել են։
Մինչեւ 529 մլն եվրո ընդհանուր ծավալի նվազումը ցույց է տալիս պատժամիջոցների ազդեցությունը, որոնք մտցրել է ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփի աշխատակազմը, եւ որոնք պատժում են այն ընկերություններին, որոնք բիզնես են վարում Իրանի հետ՝ զրկելով նրանց ԱՄՆ շուկայի հասանելիությունից։
Առեւտրային պալատի ներկայացուցիչ Դագմար ֆոն Բոնշթեյնի խոսքով՝ գերմանական մոտ 60 ընկերություն դեռեւս բիզնես է վարում Իրանի հետ, բայց նրանք դեռեւս աշխատում են միայն տեղի անձնակազմի հետ։
Եվրոպական երկրները փորձել են փրկել գործարքը՝ պահպանելով որոշ տնտեսական շահ, չնայած ԱՄՆ պատժամիջոցներին։ Առայժմ նրանք անհաջողություն են կրել. Իրանը զգալիորեն փակ է նավթային շուկաների առջեւ, իսկ խոշոր եվրոպական ընկերությունները չեղարկում են ներդրումները։
Վերջին տվյալները, որոնք վկայում են այն մասին, որ Գերմանիայի արտահանումն Իրան կրճատվել է 49 տոկոսով, հաստատում են Իրանի պահանջները, որ Եվրոպայի ջանքերը չափազանց թույլ են, որպեսզի Թեհրանը շարունակի պահպանել համաձայնագիրը։
ԲԱԺԱՆՈՐԴԱԳՐՎԵՔ TOP-NEWS.AM-ԻՆ TELEGRAM-ում

















































Հայաստանում կենսաթոշակառուների համար նոր հնարավորություններ են բացվում
Շիրակցի դպրոցականները մեկնել են ամառային հանգստի՝ դեպի «Արագած» ճամբար
Իսպանիայի ընտրանու հարձակվողը վնասվածք ունի
Երևանում մի քանի փողոցներում կփոխվի երթևեկության կազմակերպումը
Անտարկտիդայում հայտնաբերված առաջին դինոզավրի ոսկորը գտել են դարակում
Գալուզինը կասկածի տակ է դնում եվրոպական շուկաների՝ Հայաստանի համար այլընտրանք լինելը
Մեծացել է ռուբլու առքի և վաճառքի տարբերությունը․ ի՞նչ վտանգներ կան բանկային համակարգի համար
Ոստիկանության գվարդիայի ծառայողներն ու համայնքային ոստիկանները թմրամիջոց պահելու դեպքեր են բացահայտե...
Արարատի մարզ Քաղցրաշեն գյուղում կաթնամթերքի արտադրամասի գործունեություն է կասեցվել
Թուրքիան արձագանքել է Իսրայելի կառավարության կողմից Հայոց ցեղասպանությունը ճանաչող բանաձևի հաստատման...