Բուրիաթիայում վթարված ինքնաթիռի ուղևորը տեսագրել է վթարի պահը (տեսանյութ)
Համացանցում տեսանյութ է հայտնվել՝ արված ՌԴ Բուրիաթիայի Հանրապետության Նիժնեանգարսկ քաղաքատիպ բնակավայրի օդանավակայանի տարածքում, որտեղ այսօր առավոտյան վայրէջքի պահին վթարվել էր «Անգարա» ավիաընկերության Ան-24 օդանավը:
Ուղևորի հեռախոսով արված տեսանյութում երևում է, թե ինչպես է օդանավը իջնում, մտնում թռիչքուղի, այնուհետև դուրս գալիս դրա սահմաններից՝ հարվածելով շինություններից մեկին:
Միջադեպի հետևանքով 2 օդաչուները զոհվել են: Փրկարարների տվյալներով՝ ևս 21 մարդ հոսպիտալացվել է, իսկ ընդհանուր առմամբ ինքնաթիռում 43 ուղևոր է եղել, այդ թվում՝ մեկ երեխա:
Հայտնի է, որ օդ բարձրանալուց հետո ինքնաթիռի շարժիչներից մեկը չի աշխատել: Անձնակազմն օդանավակայան վերադառնալու որոշում է կայացրել: Նախնական տվյալներով՝ վայրէջքի ժամանակ ինքնաթիռը 100 մետր դուրս է եկել թռիչքուղուց և բախվել շինություններից մեկին, որից հետո հրդեհ է բռնկվել:
ՌԴ քննչական կոմիտեի Արևելյան Սիբիրի քննչական վարչությունը քրեական գործ է հարուցել թռիչքի անվտանգության կանոնները խախտելու վերաբերյալ, որը մարդկանց մահվան է հանգեցրել:

















































Հայաստանում կենսաթոշակառուների համար նոր հնարավորություններ են բացվում
Շիրակցի դպրոցականները մեկնել են ամառային հանգստի՝ դեպի «Արագած» ճամբար
Իսպանիայի ընտրանու հարձակվողը վնասվածք ունի
Երևանում մի քանի փողոցներում կփոխվի երթևեկության կազմակերպումը
Անտարկտիդայում հայտնաբերված առաջին դինոզավրի ոսկորը գտել են դարակում
Գալուզինը կասկածի տակ է դնում եվրոպական շուկաների՝ Հայաստանի համար այլընտրանք լինելը
Մեծացել է ռուբլու առքի և վաճառքի տարբերությունը․ ի՞նչ վտանգներ կան բանկային համակարգի համար
Ոստիկանության գվարդիայի ծառայողներն ու համայնքային ոստիկանները թմրամիջոց պահելու դեպքեր են բացահայտե...
Արարատի մարզ Քաղցրաշեն գյուղում կաթնամթերքի արտադրամասի գործունեություն է կասեցվել
Թուրքիան արձագանքել է Իսրայելի կառավարության կողմից Հայոց ցեղասպանությունը ճանաչող բանաձևի հաստատման...