Համաժողովում Ալբանիայի ներկայացուցիչը բողոքել է անցումային արդարադատության հետևանքներից
Հայաստանի դատավորների միության պատվիրակությունը մասնակցել է Դատավորների եվրոպական միության ամենամյա տարեկան համաժողովին։ Պատվիրակության կազմում եղել են Երևանի ընդհանուր իրավասության դատարանի դատավորներ Հովիկ Շահնազարյանը և Հայարփի Զարգարյանը, ՀՀ վարչական դատարանի դատավոր Ռաֆիկ Խանդանյանը:
Ինչպես տեղեկանում ենք ՀՀ դատավորների միությունից, Դանիայի Թագավորության Կոպենհագեն քաղաքում տեղի ունեցած համաժողովին Դատավորների եվրոպական միության անդամ 44 պետությունների Դատավորների միություններից մասնակցել են 39-ի պատվիրակները:
Օրակարգում եղել են Դատավորների եվրոպական միության անդամ պետությունների դատական համակարգերին առնչվող հարցեր: Քննարկվել է իրավիճակը Թուրքիայի և Լեհաստանի դատական համակարգերում, այդ կապակցությամբ Դատավորների եվրոպական միության ձեռնարկած միջոցառումները: Ներկայացվել են Դատավորների եվրոպական միության բյուջեին առնչվող հարցեր:
Հայաստանի դատավորների միության անդամ, ՀՀ վարչական դատարանի դատավոր Ռաֆիկ Խանդանյանը հանդես է եկել «Դատական քաղաքականությունը Հայաստանի Հանրապետությունում» թեմայով ելույթով:
Համաժողովի ընթացքում, բացի օրակարգային թեմաներից, քննարկվել են նաև անդամ երկրների դատական իշխանությունների համար հետաքրքրություն ներկայացնող մի շարք այլ հարցեր:
Քաղաքական իշխանությունների ազդեցությունը դատական իշխանության վրա:
Այս խնդրին անդրադառնալով՝ դատապարտվել է քաղաքական իշխանությունների հնարավոր ազդեցությունը դատական իշխանության վրա՝ որակելով այն դատավորի անկախության ոտնահարում: Առաջադրվել են քաղաքական հակահարձակման հետևյալ մոտեցումները.
* կառուցվածքային - դատական ինքնավարության սուբսիդավորումը,
* վարքային - այն դատավորների անբարեխիղճ վարքագիծը, ովքեր ծույլ են, եսակենտրոն, հետխորհրդային արժեքների կրող, կոռումպացված կամ «պարզ հանցագործներ»,
* քաղաքական - դատական իշխանությունը պետք է վերադարձվի ժողովրդին (ներկայացվել է Լեհաստանի օրինակը):
Դատավորների՝ դատավարական նորմերի խախտման պատճառով կարգապահական պատասխանատվության ենթարկելու անթույլատրելիությունը:
Քննարկվել է անդամ պետություններից մեկում գործող 30 տարվա մասնագիտական փորձ ունեցող դատավորի հանդեպ դատավարական նորմի խախտման պատճառով կարգապահական տույժ կիրառելու իրավաչափության հարցը: Մասնակից երկրների դատավորների միության անդամները և համաժողովին մասնակցող փորձագետները այս հիմնահարցի մասին արտահայտել են բացասական կարծիք՝ նշելով, որ դատավարական նորմերի խախտումը չպետք է հանգեցնի դատավորի նկատմամբ կարգապահական պատասխանատվության միջոցի կիրառման, քանի որ այն որակվում է որպես դատավորի նկատմամբ ճնշում և ներգործության միջոց, ինչն արդարացված չէ եռաստիճան դատական համակարգ ունեցող երկրներում, որտեղ երաշխավորված է անձի՝ վերադասության կարգով արդար դատաքննության իրավունքի խախտումների վերացման հնարավորությունը:
Ալբանիայի Հանրապետությունում տեղի ունեցած անցումային արդարադատության (լյուստրացիայի եղանակով) իրացման բացասական հետևանքները:
Ալբանիայի Հանրապետության ներկայացուցիչը մտահոգություն է հայտնել երկրում տիրող իրավիճակի մասին, որը անցումային արդարադատության մեխանիզմների կիրառման հետևանք է:
Ըստ ներկայացուցչի, այն իրականացվել է լյուստրացիայի միջոցով, որի հետևանքով բարձրագույն դատական ատյանի 19 անդամներից 18-ը ազատվել է պաշտոնից, ինչը հանգեցրել է բարձրագույն դատական ատյանի փաստացի վերացմանը: Արդյունքում, մեկ դատավորի կազմով բարձրագույն դատական ատյանը չի կարողացել ապահովել անձի արդար դատաքննության իրավունքի իրականացումը, իսկ երկրում առկա չեն համապատասխան մասնագիտական ստաժ ունեցող դատավորներ, որոնց միջոցով հնարավոր է համալրել ազատված պաշտոնատար անձանց կազմը: Ալբանիայի Հանրապետության ներկայացուցիչն օգնության կոչ է արել՝ խնդրելով միջազգային բոլոր կառույցներին իրազեկել երկրում տիրող մտահոգիչ իրավիճակի մասին:

















































Հայաստանում կենսաթոշակառուների համար նոր հնարավորություններ են բացվում
Շիրակցի դպրոցականները մեկնել են ամառային հանգստի՝ դեպի «Արագած» ճամբար
Իսպանիայի ընտրանու հարձակվողը վնասվածք ունի
Երևանում մի քանի փողոցներում կփոխվի երթևեկության կազմակերպումը
Անտարկտիդայում հայտնաբերված առաջին դինոզավրի ոսկորը գտել են դարակում
Գալուզինը կասկածի տակ է դնում եվրոպական շուկաների՝ Հայաստանի համար այլընտրանք լինելը
Մեծացել է ռուբլու առքի և վաճառքի տարբերությունը․ ի՞նչ վտանգներ կան բանկային համակարգի համար
Ոստիկանության գվարդիայի ծառայողներն ու համայնքային ոստիկանները թմրամիջոց պահելու դեպքեր են բացահայտե...
Արարատի մարզ Քաղցրաշեն գյուղում կաթնամթերքի արտադրամասի գործունեություն է կասեցվել
Թուրքիան արձագանքել է Իսրայելի կառավարության կողմից Հայոց ցեղասպանությունը ճանաչող բանաձևի հաստատման...