Իրաքի նախագահը բացառել է իր տարածքը Իրանի դեմ հարվածների համար օգտագործելու հնարավորությունը
Բաղդադը ոչ մի պարագայում թույլ չի տա ԱՄՆ-ին Իրաքի տարածքում գտնվող ամերիկյան բազաներն օգտագործել Իրանին ռազմական հարված հասցնելու համար: Այս մասին երեքշաբթի CNN-ին տված հարցազրույցում ասել է Իրաքի նախագահ Բարհամ Սալեհը, հաղորդում է ՏԱՍՍ-ը:
«Մենք չենք ցանկանում, որ մեր տարածքը վերածվի միջանկյալ ռազմադաշտի մեր որեւէ հարեւանի, այդ թվում Իրանի դեմ ցանկացած թշնամական գործողությունների համար», - ընդգծել է Սալեհը:
«Դա Իրաքի եւ ԱՄՆ-ի կառավարության միջեւ համաձայնագրի բաղկացուցիչ մաս չէ», - հավելել է նա՝ հիշեցնելով, որ ԱՄՆ-ի եւ հակաահաբեկչական կոալիցիայի զորքերը Իրաքում գտնվում են այդ երկրի իշխանությունների հրավերով եւ միակ նպատակով՝ ԻՊ խմբավորմանը հակազդելու համար:
«Օտարերկրյա ռազմական կոնտինգենտների ներկայության ժամեկտը կախված կլինի Իրաքի կառավարության կարքիներից եւ մեր հրամանատարության վերլուծույթունից», - հավաստիացրել է Սալեհը:
«Մենք իսկապես անհագստացած ենք էսկալացիայից (ԱՄՆ եւ Իրանի միջեւ լարվածությունից) եւ Իրաքի համար նրա հետեւանքներից: Իրաքը վերջին 40 տարում դժոխքի միջով է անցել, - շարունակել է Սալեհը՝ որպես վառ օրինակ նշելով ԻՊ դեմ պայքարը,-մենք ուզում ենք կենտրոնանալ վերականգնման, հաշտության եւ առաջընթացի վրա՝ թույլ չտալով նորից մեզ հակամարտության մեջ ներքաշել:
Ես ուզում եմ տարածաշրջանի բոլոր երկրներին, ինչպես նաեւ միջազգային խաղացողներին ասել, որ Իրանի կայունությունը եւ անվտանգությունը կենսական կարեւորություն ունեն եւ չարժե թերագնահատել այդ ուղղությամբ ձեռք բերված նվաճումները», - նկատել է նախագահը:
Նա դրական է գնահատել նախագահ Դոնալդ Թրամփի հայտարաությունները, որ նա վերջին պահին հրաժարվել է Իրանին ռազմական հարված հասցնել:
«Մենք, իհարկե, երջանիկ ենք, որ պատերազմը կանխվել է: Աշխարհի այդ հատվածը այնքան երկար ժամանակ է համակմարտությունների ցիկլով անցել, որ մեզ նոր պատերզմ պետք չէ: Այս խնդիրը ռազմական լուծում չունի», - վստահ է Սալեհը:
Իրաքի նախագահին ուղղված հարցերը պայմանավորված էին անցյալ շաբաթ ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփի՝ CBS-ին տված հարցազրույցով: Թրամփը հարցազրույցի ժամանակ ասել էր, որ կցանկանար պահպանել Իրաքում ռազմական բազան, որպեսզի հնարավորություն ունենա մի փոքր հետեւելու Իրանին, որն իսկական խնդիր է:
Երեքշաբթի Twitter-ի իր էջոեւմ ԱՄՆ-ն Թեհրանին սպառնացել էր հզոր հարված հասցնել՝ ընդհուպ մինչեւ ոչնչացում՝ Ամերիկայի դեմ ցանկացած հարձակման դեպքում:
Իրավիճակի սրացում
Իրանի շուրջ իրավիճակը սրվել էր այն բանից հետո, երբ հունիսի 13-ին Օմանի ծոցում երկու լցանավերում ենթադրյալ հարձակումից հետո պայթյուններ եւ հրդեհներ էին տեղի ունեցել:
ԱՄՆ-ն միջադեպի համնար մեղավոր է համարում Իրանին, նրանց աջակցել են Բրիտանիան եւ Սաուդյան Արաբիան, իսկ Թեհրանը հերքում է այդ մեղադրանքները:
Հունիսի 20-ին Իրանի Զինված ուժերը խոցել էին ԱՄՆ ՌԾՈւ RQ-4 անօդաչու հետախուզական թռչող սարքը, որից հետո ԱՄՆ-ն, նախագահ Դոնալդ Թրամփի հայտարարությունների համաձայն, պատրաստել էր ռազմական գործողություն, որը նախատեսում էր Իրանի տարածքում երեք օբյեկտների դեմ կետային հարվածների իրականացում: ԱՄՆ նախագահի տեղեկատվության համաձայն՝ այդ գործողությունից 10 րոպե առաջ նա հրամայել էր չանցկացնել այն՝ անհամաչափ համարելով Իրանի գործողություններին:

















































Հայաստանում կենսաթոշակառուների համար նոր հնարավորություններ են բացվում
Շիրակցի դպրոցականները մեկնել են ամառային հանգստի՝ դեպի «Արագած» ճամբար
Իսպանիայի ընտրանու հարձակվողը վնասվածք ունի
Երևանում մի քանի փողոցներում կփոխվի երթևեկության կազմակերպումը
Անտարկտիդայում հայտնաբերված առաջին դինոզավրի ոսկորը գտել են դարակում
Գալուզինը կասկածի տակ է դնում եվրոպական շուկաների՝ Հայաստանի համար այլընտրանք լինելը
Մեծացել է ռուբլու առքի և վաճառքի տարբերությունը․ ի՞նչ վտանգներ կան բանկային համակարգի համար
Ոստիկանության գվարդիայի ծառայողներն ու համայնքային ոստիկանները թմրամիջոց պահելու դեպքեր են բացահայտե...
Արարատի մարզ Քաղցրաշեն գյուղում կաթնամթերքի արտադրամասի գործունեություն է կասեցվել
Թուրքիան արձագանքել է Իսրայելի կառավարության կողմից Հայոց ցեղասպանությունը ճանաչող բանաձևի հաստատման...