Իմ Հերոս նախագիծ
Գլխավոր Թոփ լուրեր Լրահոս Վիդեո Թրենդ
Խորհրդային տարիների համեմատ Հայաստանում նվազել են արտանետումները, բայց ոչ էներգաարդյունավետության հաշվին Անվանի օպերային երգիչ Գեղամ Գրիգորյանն այսօր կդառնար 75 տարեկան Մարտունու ոստիկանները հայտնաբերել են մարիխուանայով 37 փաթեթ Հրդեհ Երևանի Շերամի փողոցում․ հայտարարվել է հրդեհի բարդության «Թիվ 3» կանչ Դատախազությունը հորդորում է Աննա Պողոսյանի գործողություններից տուժած քաղաքացիներին դիմել իրավապահ մարմիններին Վերանորոգվում է Արթիկի Տիգրան Մանսուրյանի անվան մշակույթի կենտրոնը Ի՞նչ անել, որ երեխաները հաճախ չհիվանդանան Սթիվեն Սիգալը վաճառում է իր մերձմոսկովյան առանձնատունը Ինտերը հաղթեց Դորտմունդին, բայց դուրս մնաց լավագույն ութնյակից Ես նացիստ կամ հակասեմական չեմ։ Ես սիրում եմ հրեա ժողովրդին. Քանյե Ուեսթ Ռոքֆելլեր կենտրոնը վերածվում է սառցե օլիմպիական օազիսի Սիցիլիայի կենտրոնում գտնվող քաղաքի շենքերի մեծ մասը փլուզման վտանգի տակ է

Խորհրդային տարիների համեմատ Հայաստանում նվազել են արտանետումները, բայց ոչ էներգաարդյունավետության հաշվինԱնվանի օպերային երգիչ Գեղամ Գրիգորյանն այսօր կդառնար 75 տարեկանՆրա հանդերձանքը ցույց տվեց, որ Մելանիան մնում է կին, անհասանելի և պաշտպանվածՄարտունու ոստիկանները հայտնաբերել են մարիխուանայով 37 փաթեթՄերցը դեմ է արտահայտվել Պուտինի հետ բանակցություններինԻնչպիսի՞ եղանակ է սպասվում հանրապետությունումՀրդեհ Երևանի Շերամի փողոցում․ հայտարարվել է հրդեհի բարդության «Թիվ 3» կանչԴատախազությունը հորդորում է Աննա Պողոսյանի գործողություններից տուժած քաղաքացիներին դիմել իրավապահ մարմիններինՎերանորոգվում է Արթիկի Տիգրան Մանսուրյանի անվան մշակույթի կենտրոնըԻ՞նչ անել, որ երեխաները հաճախ չհիվանդանանՍթիվեն Սիգալը վաճառում է իր մերձմոսկովյան առանձնատունը«Ռեալը» դեռ կարող է հաղթել Չեմպիոնների լիգան այս մրցաշրջանում. Ժոզե ՄոուրինյուԻնտերը հաղթեց Դորտմունդին, բայց դուրս մնաց լավագույն ութնյակիցԵս նացիստ կամ հակասեմական չեմ։ Ես սիրում եմ հրեա ժողովրդին. Քանյե ՈւեսթՌոքֆելլեր կենտրոնը վերածվում է սառցե օլիմպիական օազիսիՀոլի Բերին պատրաստվում է դառնալ ազատ աշխարհի առաջնորդըԼեգենդար Պատրիկ Սուեյզին այլևս չի լինի «Կեղտոտ պարեր» ֆիլմումՍիցիլիայի կենտրոնում գտնվող քաղաքի շենքերի մեծ մասը փլուզման վտանգի տակ է«Սիմֆոնիկ Մանսուրյան». համերգ՝ նվիրված անվանի կոմպոզիտորի ծննդյան օրվանֆուտզալի Հայաստանի հավաքականը չհաղթեց Լիտվայի ընտրանուն, բայց դուրս եկավ քառորդ եզրափակիչՀայաստանում կցուցադրվի բեռլինյան թանգարանների հավաքածուն. համագործակցության հուշագիր է ստորագրվելՇինհրապարակների նոր պահանջները․ ոլորտի արձագանքը Քաղաքաշինության կոմիտեի որոշմանըԵվրոպական երկրների ԱԳ նախարարները հաստատել են Իրանի դեմ նոր պատժամիջոցներըԿրեմլը նշում է՝ դեռ սպասում է ԱՄՆ ի պատասխանին Պուտինի միջուկային պայմանագրի առաջարկի վերաբերյալԵվրոպացիները պետք է լիովին ներգրավված լինեն Ուկրաինայի հարցով բանակցություններին. ՄակրոնՇիրակի մարզը կունենա համայնքային և մասնավոր սպանդանոցներԱրաղչին մեկնում է ԹուրքիաԱլեն Սիմոնյանն ընդունել է Հայաստանում ՌԴ դեսպանինԵրկարաձգվել է ձմեռային զորակոչի ժամկետըՄենք արժանի էինք այս հաղթանակին. Հենրիխ ՄխիթարյանԵվրոպական Միությունը և Ադրբեջանը համաձայնության են եկել սկսել Նախիջևանի երկաթուղու նախագծի իրագործելիության ուսումնասիրության աշխատանքներըՆոր ոստիկանապետն աշխատանքային խորհրդակցություն է անցկացրելՀայաստանը շարունակում է բանակցել նոր միջուկային ռեակտորի կառուցման հարցումՊԵԿ-ը հորդորում է Ագարակի անցման կետում մաքսային ձևակերպումների համար ներկայացնել ամբողջական փաստաթղթերՀոնկոնգի գիտնականները գործարկել են հորդառատ տեղումները կանխատեսող արհեստական բանականության համակարգԱՄՆ-ում ձնաբքի հետևանքով 73 մարդ է մահացել Դանիայի վարչապետի վարկանիշը կտրուկ աճել է Թրամփի շնորհիվՆԱՏՕ-ն արդյունավետորեն պատրաստվում է Ռուսաստանի հետ հակամարտությանը. ՌԴ ԱԳՆՀՀ տարածքում ավտոճանապարհները հիմնականում անցանելի են64-ամյա տղամարդը կեղծ օղի էր պատրաստում և իրացնում. Վաղարշապատի համայնքային ոստիկանների բացահայտումըՉինաստանը առաջիկա տարիներին ակտիվորեն կզարգացնի տիեզերական տուրիզմըՔննարկվում է Իրանի նավթի արտահանման արգելափակման հնարավորությունըՎարչապետ Փաշինյանն այցելել է «Զինվորի տուն» վերականգնողական կենտրոն (տեսանյութ)Նիպահ վիրուսի տարածման ֆոնին ասիական երկրները խստացնում են սահմանային ստուգումներըԱԳՆ գլխավոր քարտուղարը լիտվացի գործընկերներին է ներկայացրել Հարավային Կովկասում զարգացումներըՊարույր Հովհաննիսյանը ՄԱԿ Անվտանգության խորհրդի բաց քննարկմանը ներկայացրել է Հարավային Կովկասում վերջին զարգացումներըՀՀ ԱԳ նախարարն ու ԵԽԽՎ նախագահը քննարկել են տարածաշրջանային զարգացումներըԳազայում պաղեստինյան պետություն չի լինի. ՆեթանյահուԳերմանիայում Հայաստանի և Ադրբեջանի դեսպանները քննարկել են իրավիճակը Հարավային ԿովկասումՀարավային Կորեայի նախկին նախագահի կինը դատապարտվել է 20 ամսվա ազատազրկման

Ռոբերտ Քոչարյանը խոսեց ամենակարեւորի մասին եւ կալանավորվեց

Ոչ այնքան վտանգավոր է այն, որ Հայաստանի ղեկը հայտնվել է անփորձ, անգրագետ, անպատրաստ, քաղաքական առումով անչափահաս մարդկանց ձեռքում, որքան այն, որ նրանք մարտնչող համառությամբ չեն ցանկանում ընդունել իրենց սխալները, իսկ հնչող քննադատություններն ընկալում են որպես թշնամական հայտարարություններ:

ՀՀ երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանը հանրությանը զգուշացրեց այս մասին, սթափության կոչ արեց, խոսեց ամենակարեւորի մասին եւ կալանավորեց: Սա «նոր» Հայաստանում արդեն սովորական երեւույթ է:

Իսկ Քոչարյանի հարցազրույցը պետք է կրկին նայել, կրկին ընթերցել: Հանրությունը այնտեղ կգտնի բազմաթիվ հարցերի պատասխաններ, քաղաքական առողջ ուժերը կփորձեն այնտեղ հնչած հարցադրումները դարձնել քաղաքական օրակարգի հարցեր, իսկ նրանք, ովքեր շարունակում են Քոչարյանին մեղադրել այս երկրի բոլոր խնդիրների համար, գուցե կսկսեն իրականությանը նայել առանց ինչ-ինչ ուժերի կողմից տրամադրած ակնոցների: 

«Լսելով Քոչարյանի հարցազրույցը, ուզում ես գնալ նրա հետեւից, քանի որ նա տեսնում է առաջընթացի, այս վիճակից դուրս գալու ճանապարհը, քանի որ նա մեծ փորձ ունի»,- լսելով Ռոբերտ Քոչարյանի հարցազրույցը նշեց մինչեւ վերջերս հանրության չկողմնորոշված հատվածի ներկայացուցիչներից մեկը:

Նաեւ հենց այս պատճառով է անհանգստացած իշխանությունը, քանի որ հասկանում են, որ վաղ, թե ուշ հանրության չկողմնորոշված հատվածը կողմնորոշվելու է, ստանալով իր հարցերի պատասխանը: Պատահական չէ, որ իշխանություններն ամիսներ առաջ ամենախայտառակ եւ ամոթալի ձեւով տապալեցին Ռոբերտ Քոչարյանի մամուլի ասուլիսը:

Այնպիսի տպավորություն է, որ Նիկոլ Փաշինյանը ինչ-ինչ ուժերից հանձնարարական է ստացել հնարավոր եւ անհնար բոլոր ձեւերով օր առաջ մեկուսացնել, չեզոքացնել Ռոբերտ Քոչարյանին եւ նրա մերձավոր շրջապատին:

Նիկոլ Փաշինյանն իրեն պահում է բախտի բերմամբ շահած դիրք ստացած, բայց առավելությունն իրացնելու գաղափար չունեցող եւ դրա հետեւանքով նաեւ արդեն ժամանակի խնդիր ունեցող շախմատիստի նման: Այս իրավիճակում, որպես կանոն այդ շախմատիստը պարտվում է, թույլ տալով կոպիտ վրիպումներ:

Ռոբերտ Քոչարյանին կրկին կալանավորելով Նիկոլ Փաշինյանն արեց այդ կոպիտ քայլերից հերթականը: Հիմա նա փորձելով իրացնել իր առավելությունը փորձելու է խաղատախտակից հանել Ռոբերտ Քոչարյանի տեսակի ռազմաքաղաքական (եւ ոչ միայն ռազմաքաղաքական) գործիչներին: Չզարմանաք, եթե Հայաստանում, այդ թվում եւ Արցախում նոր թիրախներ հայտնվեն: 

Ի դեպ, Ռոբերտ Քոչարյանն իր հարցազրույցում, կարծես փակեց Մեղրիի թեման: Նրա հակառակորդներն այն այլեւս ծամոնի նման բերանները չեն գցի: Պատահական չէ, որ հարցազրույցի հաջորդ օրը Մեղրիի մասին այլեւս ծպտուն չէին հանում: 

Քոչարյանը փակեց նաեւ չորս միլիարդի մասին հորինված լեգենդը, բայց փակեց հանրության առավել գրագետ հատվածի մոտ, մյուսներին դեռ բացատրել եւ բացատրել է պետք:

Քոչարյանի ընդդիմախոսները նրան քննադատելուց, աշխարհի բոլոր մեղադրանքները ներկայացնելուց առաջ պետք է բացատրեն, թե ինչպես այդ «վատ» նախագահը Հայաստանի ՀՆԱ-ն 1,9 մլրդ-ից հասցրեց մոտ 12 մլրդ-ի, իսկ բյուջեն 300 միլիոնից դարձրեց 2,4 մլրդ: 

Ավելի քան տասը տարի Քոչարյանի դեմ հակաքարոզչությամբ էին զբաղվում մարդիկ, որոնք բառիս բուն իմաստով տապալեցին տնտեսությունը, ժողովրդին հասցնելով աղքատության: Ստեցին, ստեցին, այնքան ստեցին, որ այսօր նույնիսկ հավատում են իրենց իսկ հորինած ստին: Հավատում են եւ մոռացել են, որ իրենց կառավարման տարիներին Երեւանում ընդամենը մի քանի փողոց էր գիշերը լուսավորվում: Մոռացել են ոչ միայն դրա, այլ շատ ու շատ փաստերի մասին: 

Իսկ հիմա արդեն ակնհայտ է, որ Հայաստանում օր առաջ պետք է ձեւավորվի քաղաքական այլընտրանքային բեւեռ, որը թույլ կտա, հնարավորություն կտա գտնել այս խայտառակ վիճակից դուրս գալու ելքերն ու ուղիները: Ընդ որում, բեւեռը պետք է հնարավորին չափ շուտ ձեւավորել: Իրավիճակն այնպիսին է, որ այս հարցում հապաղելը տխուր, շատ տխուր հետեւանքների կհանգեցնի:

Հակոբ Ասատրյան

Top-News.am