ԱՄՆ-ը կշարունակի Իրանի վրա առավելագույն ճնշման իր արշավը
ԱՄՆ-ը կշարունակի Իրանի վրա առավելագույն ճնշման իր արշավը, քանի դեռ Իրանը չի փոխել իր պահվածքը: այս մասին հայտարարել է ԱՄՆ-ի զինաթափման հարցերով դեսպան Ռոբերտ Վուդը, հաղորդում է Reuters-ը:
Նրա խոսքով՝ Վաշինգտոնը հավելյալ պատժամիջոցներ սահմանելու համար միջոցներ կփնտրի:
«Մենք կտեսնենք՝ ինչ կարող ենք անել պատժամիջոցների առումով»,- ասել է Վուդը:
Նա նշել է, որ ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը բաց է Իրանի հետ դիվանագիտության համար, սակայն Իրանը սխալ թույլ կտա, եթե նրա զսպվածությունը որպես թուլություն մեկնաբանի:
«Մենք չենք պատերազմի Իրանի հետ եւ մտադիր չենք մերժել Իրանին՝ պաշտպանելու իր օդային տարածքը, սակայն եթե Իրանը շարունակի հարձակվել մեզ վրա, ապա մեր պատասխանը վճռական կլինի»,- նշել է Վուդը:
Հիշեցնենք, որ երեկ ԱՄՆ-ը հավելյալ պատժամիջոցներ սահմանեց Իրանի դեմ, որոնց թիրախում են Իրանի Իսլամական հեղափոխության պահպանների կորպուսի հրամանատարները, Իրանի հոգեւոր առաջնորդն ու Իրանի ԱԳ նախարարը:

















































Հայաստանում կենսաթոշակառուների համար նոր հնարավորություններ են բացվում
Շիրակցի դպրոցականները մեկնել են ամառային հանգստի՝ դեպի «Արագած» ճամբար
Իսպանիայի ընտրանու հարձակվողը վնասվածք ունի
Երևանում մի քանի փողոցներում կփոխվի երթևեկության կազմակերպումը
Անտարկտիդայում հայտնաբերված առաջին դինոզավրի ոսկորը գտել են դարակում
Գալուզինը կասկածի տակ է դնում եվրոպական շուկաների՝ Հայաստանի համար այլընտրանք լինելը
Մեծացել է ռուբլու առքի և վաճառքի տարբերությունը․ ի՞նչ վտանգներ կան բանկային համակարգի համար
Ոստիկանության գվարդիայի ծառայողներն ու համայնքային ոստիկանները թմրամիջոց պահելու դեպքեր են բացահայտե...
Արարատի մարզ Քաղցրաշեն գյուղում կաթնամթերքի արտադրամասի գործունեություն է կասեցվել
Թուրքիան արձագանքել է Իսրայելի կառավարության կողմից Հայոց ցեղասպանությունը ճանաչող բանաձևի հաստատման...