Ուկրաինայի պատվիրակությունը լքեց ԵԽԽՎ-ի նիստերի դահլիճը
Ուկրաինայի պատվիրակությունը լքել է Եվրախորհրդի խորհրդարանական վեհաժողովի նիստերի դահլիճը: Այդ մասին հունիսի 25-ին «Պրյամոյ» հեռուստաալիքի ուղիղ եթերում հայտնել է խորհրդարանական Ալեքսեյ Գոնչարենկոն:
«Մեր ամբողջ պատվիրակությունը լքել է դահլիճը,- ասել է նա:-Մենք այս նստաշրջանի համար ընդունել ենք որոշում, որ Ուկրաինայի պատվիրակությունը մամսնակցելու է օրակարգի միայն այն կետերի քննարկմանը, որոնք վերաբերում են ՌԴ-ի վրա պատժամիջոցներ դնելուն»:
Գոնչարենկոյի խոսքով՝ Ուկրաինայի պատվիրակությունը դեռ կվերադառնա նիստերի դահլիճ՝ խանգարելու ՌԴ Պետդումայի միջազգային գործերի կոմիտեի նախագահ Լեոնիդ Սլուցկու՝ ԵԽԽՎ-ի փոխխոսնակ ընտրվելուն: Ուկրաինայի նախագահ Վլադիմիր Զելենսկին հունիսի 25-ին հիասթափություն է հայտնել ԵԽԽՎ-ի որոշման կապակցությամբ, որն անցած գիշեր հաստատել Է ՌԴ պատվիրակության լիազորությունները ամառային նստաշրջանում: «Հիասթափված եմ Ռուսաստանի Դաշնության պատվիրակության լիազորություններն առանց սահմանափակումների հաստատելու ԵԽԽՎ-ի որոշումից,- գրել է քաղաքական գործիչը Facebook-ում:-Անցած շաբաթ ես անձամբ այդ հարցը քննարկել եմ Ֆրանսիայի նախագահի և Գերմանիայի կանցլերի հետ: Փորձել եմ համոզել պարոն Մակրոնին և տիկին Մերկելին, որ ԵԽԽՎ ռուսական պատվիրակության վերադարձը հնարավոր է միայն այն բանից հետո, երբ Ռուսաստանը կկատարի վեհաժողովի սկզբունքային պահանջները:
Ափսոս, որ եվրոպացի մեր գործընկերները մեզ չանսացին և վարվեցին այլ կերպ», հաղորդել է ՏԱՍՍ-ը:

















































Հայաստանում կենսաթոշակառուների համար նոր հնարավորություններ են բացվում
Շիրակցի դպրոցականները մեկնել են ամառային հանգստի՝ դեպի «Արագած» ճամբար
Իսպանիայի ընտրանու հարձակվողը վնասվածք ունի
Երևանում մի քանի փողոցներում կփոխվի երթևեկության կազմակերպումը
Անտարկտիդայում հայտնաբերված առաջին դինոզավրի ոսկորը գտել են դարակում
Գալուզինը կասկածի տակ է դնում եվրոպական շուկաների՝ Հայաստանի համար այլընտրանք լինելը
Մեծացել է ռուբլու առքի և վաճառքի տարբերությունը․ ի՞նչ վտանգներ կան բանկային համակարգի համար
Ոստիկանության գվարդիայի ծառայողներն ու համայնքային ոստիկանները թմրամիջոց պահելու դեպքեր են բացահայտե...
Արարատի մարզ Քաղցրաշեն գյուղում կաթնամթերքի արտադրամասի գործունեություն է կասեցվել
Թուրքիան արձագանքել է Իսրայելի կառավարության կողմից Հայոց ցեղասպանությունը ճանաչող բանաձևի հաստատման...