Նեթանյահուն խոստացել է, որ Սիրիայում Իսրայելի գործողությունները անվտանգ կլինեն ՌԴ ուժերի համար
Սիրիայում իր շահերը պաշտպանելով՝ Իսրայելը ոչ մի կերպ վտանգի չի ենթարկի ռուսական զորքերը: Երեքշաբթի այս մասին հայտարարել է հրեական պետության վարչապետ Բենիամին Նեթանյահուն՝ բացելով «ՌԴ-ԱՄՆ-Իսրայել» ձեւաչափով Մերձավոր Արեւելքի իրավիճակի վերաբերյալ բանակցությունները: Քաղաքական գործչի ելույթի տեսանյութը ներկայացված է Twitter-ում, հաղորդում է ՏԱՍՍ-ը:
«Ես կցանկանայի շնորհակալություն հայտնել ՌԴ կառավարությանը եւ նախագահ Վլադիմիր Պուտինին Իսրայելի հետ դեկոնֆլիկտինգի մեխանիզմի ստեղծման (Սիրիայում) հարցով սերտ համագործակցության համար, - ասել է նա,-ես կցանկանայի հավաստիացնել, որ պաշտպանելով մեզ, մենք ոչ մի կերպ վտանգի չենք ենթարկի ռուսական ուժերին:
Նեթանյահուն հավելել է, որ Իսրայլը կշարունակի հակազդեցություն ցուցաբերել Սիրիայում Իրանի ամրապնդվելու փորձերին:
«Իսրայելը գործել է 100 անգամ, որպեսզի կանխի Սիրիայում իրանական դիրքերի ամրապնդումը,-ասել է նա,-Իսրայելը կշարունակի խոչընդոտել Իրանին՝ հարեւան տարածքները մեզ վրա հարձակվելու համար օգտագործելու գործում»:
Կայուն Սիրիա
Իսրայելի վարչապետը նշել է, որ Սիրիայում կայունությունը բխում է ինչպես Իսրայելի, այնպես էլ ՌԴ եւ ԱՄՆ-ի շահերից:
«Բոլոր 3 կողմերը կցանկանային Սիրիայում խաղաղություն, կայունություն եւ անվտանգություն տեսնել», - ասել է Նեթանյահում:
Նա շնորհակալություն է հայտնել ՌԴ եւ ԱՄՆ նախագահներ Վլադիմիր Պուտինին եւ Դոնալդ Թրամփին իրենց ներկայացուցիչների հետ հանդիպման հնարավորության համար եւ նշել, որ այդ երկրների հետ Իսրայելի հարաբերությունները հասել են աննխադեպ բարձր մակարդակի»:
Խոսելով Սիրիայում իրավիճակի մասին՝ Նեթանյահուն ասել է, որ Իսրայելը բազմիցս խոչընդոտել է Սիրիայի տարածքում «Հըզբոլալլահ» կազմակերպությանը իրանական զենքի մատակարարմանը, սակայն չի վտանգել ռուս զինծառայողներին:
Ընդ որում, նրա խոսքով, իրավիճակի հետագա կարգավորումը պետք է հիմնված լինի 2011-ից Սիրիայում ներկա բոլոր օտարերկրյա զորքերի դուրսբերմանը:
Օտարերկրյա զորքերի դուրսբերում
Նեթայահուն ընդգծել է, որ Իսրայելը, ՌԴ-ն եւ ԱՄՆ-ն հետեւում են 2011-ից հետո Սիրիա ժամանած բոլոր օտարերկրյա զինծառայողների դուրսբերման նպատակին:
«Մենք մեկ ընդհանուր նպատակ ունենք՝ որպեսզի 2011-ից հետո Սիրիա ժամանած ոչ մի օտարերկյա ուժ այնտեղ չմնա:
Կարծում եմ՝ ընդհանուր ջանքերով, մենք կկարողանանք հասնել այդ նպատակին, դրանով իսկ ավելի կայուն Մերձավոր Արեւելք ստեղծելով, ամեն դեպքում, այդ հատվածում: Բոլոր օտարերկրյա զորքերի դուրսբերումը բարենպաստ կլինի ՌԴ, ԱՄՆ եւ Սիրիայի համար», - ասել է նա:
«Մենք կցանկանայինք քննարկել այդ նպատակին հասնելու կոնկրետ միջոցները», - հավելել է Նեթանյահուն:

















































Հայաստանում կենսաթոշակառուների համար նոր հնարավորություններ են բացվում
Շիրակցի դպրոցականները մեկնել են ամառային հանգստի՝ դեպի «Արագած» ճամբար
Իսպանիայի ընտրանու հարձակվողը վնասվածք ունի
Երևանում մի քանի փողոցներում կփոխվի երթևեկության կազմակերպումը
Անտարկտիդայում հայտնաբերված առաջին դինոզավրի ոսկորը գտել են դարակում
Գալուզինը կասկածի տակ է դնում եվրոպական շուկաների՝ Հայաստանի համար այլընտրանք լինելը
Մեծացել է ռուբլու առքի և վաճառքի տարբերությունը․ ի՞նչ վտանգներ կան բանկային համակարգի համար
Ոստիկանության գվարդիայի ծառայողներն ու համայնքային ոստիկանները թմրամիջոց պահելու դեպքեր են բացահայտե...
Արարատի մարզ Քաղցրաշեն գյուղում կաթնամթերքի արտադրամասի գործունեություն է կասեցվել
Թուրքիան արձագանքել է Իսրայելի կառավարության կողմից Հայոց ցեղասպանությունը ճանաչող բանաձևի հաստատման...