Սպիտակ տունը մտավոր հետամնաց է. Ռոհանի
Իրանի նախագահ Հասան Ռոհանին այն բանից հետո, երբ Վաշինգտոնը երկրի ղեկավարության եւ ռազմական ղեկավարների դեմ պատժամիջոցներ է կիրառել, Իրանի ԱՆ ներկայությամբ կտրուկ արտահայտվել է Սպիտակ տան հասցեին, հաղորդում է «ՌԻԱ Նովոստին»:
Ավելի վաղ ԱՄՆ-ն պատժամիջոցներ էր կիրառել Իրանի մի շարք ռազմական ղեկավարևների, ինչպես նաեւ Իրանի հեոգեւոր առաջնորդ Ալի Խամենեի դեմ՝ հայտարարելով, որ միջոցներ է նախապատրատում ԱԳ նախարար Մոհամադ Ջավադ Զարիֆի դեմ:
«Սպիտակ տունը մտավոր հետամնաց է», - Իանի ԱՆ ղեկավարության առաջ ելույթի ժամանակ ասել է Ռոհանին: Նրա խոսքերը ներկայացված են նրա պաշտոնական կայքում:
Անցած ամիս ԱՄՆ-Իրան հարաբերությունները սրվել էին: ԱՄՆ իշխանությունները կոշտ պատժամիջոցներ են սահմանել Իրանի տնտեսության առանցքային ոլորտների դեմ եւ շարունակում են ճնշումները: Վաշինգտոնի նպատակն Իսլամական Հանրապետության «պահվածքի փոփոխությունն է»: ԱՄՆ-ը նաեւ Իսլմական հեղափոխության պահապանների կորպուսն ահաբեկչական կազմակերպություն է ճանաչել: Ի պատասխան դրան՝ Իրանն ԱՄՆ Կենտրոնական հրամանատարությունն ահաբեկչական կազմակերպություն է ճանաչել, իսկ ԱՄՆ-ն՝ «ահաբեկչության հովանավոր պետություն»:

















































Հայաստանում կենսաթոշակառուների համար նոր հնարավորություններ են բացվում
Շիրակցի դպրոցականները մեկնել են ամառային հանգստի՝ դեպի «Արագած» ճամբար
Իսպանիայի ընտրանու հարձակվողը վնասվածք ունի
Երևանում մի քանի փողոցներում կփոխվի երթևեկության կազմակերպումը
Անտարկտիդայում հայտնաբերված առաջին դինոզավրի ոսկորը գտել են դարակում
Գալուզինը կասկածի տակ է դնում եվրոպական շուկաների՝ Հայաստանի համար այլընտրանք լինելը
Մեծացել է ռուբլու առքի և վաճառքի տարբերությունը․ ի՞նչ վտանգներ կան բանկային համակարգի համար
Ոստիկանության գվարդիայի ծառայողներն ու համայնքային ոստիկանները թմրամիջոց պահելու դեպքեր են բացահայտե...
Արարատի մարզ Քաղցրաշեն գյուղում կաթնամթերքի արտադրամասի գործունեություն է կասեցվել
Թուրքիան արձագանքել է Իսրայելի կառավարության կողմից Հայոց ցեղասպանությունը ճանաչող բանաձևի հաստատման...