Ճապոնիայում կարելի է «ընտանիք վարձել»
Յուիչի Իշին այնպիսի ընկերության հիմնադիր է, որը զբաղվում է բարեկամների եւ ընկերների վարձույթով: Կեղծ բարեկամներ եւ ընկերներ առաջարկելու գաղափարն առաջացել էր Յուիչի Իշիի մտքում 14 տարի առաջ, երբ նրա ընկերուհին փորձում էր գրանցել իր որդուն մասնավոր մանկապարտեզում, որտեղ պահանջվում էր հարցազրույց երկու ծնողների եւ երեխայի հետ:
Ընկերուհին խնամում էր որդուն միայնակ, եւ Յուիչին համաձայնվել էր օգնել նրան ու հարցազրույցի ժամանակ ստանձնել էր ամուսնու դերը: Առաջին փորձն անհաջող էր, հիշում է Յուիչին, քանի որ ո′չ երեխան, ո′չ «նոր հայրը» չէին հասցրել յուրացնել դերը, սակայն այդպես ծնվել էր գաղափարը:
Ճապոնիայում, որտեղ մարդիկ չեն սիրում խոսել սեփական զգացմունքների մասին եւ ցույց տալ հույզերը, եւ որտեղ ամենակարեւորը սեփական արժանապատվության պահպանումն է, թվացյալն ավելի է կարեւորվում, քան իրականությունը: Այժմ Յուիչիի ընկերությունն ունի 2200 արտահաստիքային աշխատող: Բոլոր նրանք ստանձնում են հայրերի, մայրերի, մորաքույրերի, զարմիկների, տատիկների, պապիկների, ընկերների դերերը:
Ինքը՝ Յուիչին հայր է եղել առնվազն 35 անգամ, ամուսնացել 5 անգամ, եւ շուրջ 100 կանայք վարձել են նրան տարբերի դերեր կատարելու համար: Իսկ իրականում Յուիչին չունի իր ընտանիքը եւ դերը ստանձնելու համար դիտել է բազում ռոմանտիկ կատակերգություններ, սերիալներ, որոնցից սովորել է տարբեր կերպարներ:
Մի քանի հարյուր դոլարով կարելի է վարձել ցանկացած բարեկամ կամ ընկեր տարբեր առիթների համար:
Ճապոնիայում տարեկան գրանցվում է 200 հազար ամուսնալուծություն: Ինչպես նշում է Յուիչին, ոչ լիարժեք ընտանիքները հաճախ ենթարկվում են սոցիալական խտրականության: Հատկապես տառապում են երեխաները: «Որոշ հաճախորդներ խնդրում են նուրբ հայր, մյուսները հակառակը՝ խիստ հայր: Մենք կարող ենք մատակարարել ցանկացած կերպարը»:
Եթե երեխաները փոքր են, պետք է լեգենդ հորինել, որը բացատրում է հոր բացակայությունը մինչ երեխայի հետ հանդիպելը: Ամենաբարդն աշխատանքում այն պահն է, երբ նորահայտ հայրը հրաժեշտ է տալիս նորահայտ երեխաներին, խոստովանում է Յուիչին:
The Atlantic-ի լրագրողի հարցին՝ զգում է արդյոք նա կապվածություն իր նոր բարեկամների հետ, Յուիչին պատասխանում է. «Դա աշխատանք է: Ես չեմ ստանձնում այս կամ այն հոր դերը 24 ժամ շարունակ: Ես խաղում եմ դերը միայն դրա համար նախատեսված ժամանակահատվածի ընթացքում: Իհարկե, երբ ժամանակն ավարտվում է եւ պետք է հեռանալ, ես ամաչում եմ ստելու համար»:
Այժմ Family Romance-ի աշխատակիցները կարող են միաժամանակ համագործակցել առավելագույնը հինգ ընտանիքների հետ: Որպես հիմնադիր՝ Յուիչին աշխատում է ավելի շատ ընտանիքների հետ:
35 երեխաներ համարում են, որ Յուիչին որպես հարազատ հայր: Նա կապ է պահպանում եւս 69 մարդկանց հետ կեղծ բարեկամի կամ ծանոթի դերում:
Հաճախորդները վճարում են շուրջ 180 դոլար «վարձույթով վերցված» ընկերոջ կամ բարեկամի հետ 4 ժամ շփվելու համար. դրան գումարվում են նաեւ տրանսպորտի եւ սննդի ծախսերը:

















































Հայաստանում կենսաթոշակառուների համար նոր հնարավորություններ են բացվում
Շիրակցի դպրոցականները մեկնել են ամառային հանգստի՝ դեպի «Արագած» ճամբար
Իսպանիայի ընտրանու հարձակվողը վնասվածք ունի
Երևանում մի քանի փողոցներում կփոխվի երթևեկության կազմակերպումը
Անտարկտիդայում հայտնաբերված առաջին դինոզավրի ոսկորը գտել են դարակում
Գալուզինը կասկածի տակ է դնում եվրոպական շուկաների՝ Հայաստանի համար այլընտրանք լինելը
Մեծացել է ռուբլու առքի և վաճառքի տարբերությունը․ ի՞նչ վտանգներ կան բանկային համակարգի համար
Ոստիկանության գվարդիայի ծառայողներն ու համայնքային ոստիկանները թմրամիջոց պահելու դեպքեր են բացահայտե...
Արարատի մարզ Քաղցրաշեն գյուղում կաթնամթերքի արտադրամասի գործունեություն է կասեցվել
Թուրքիան արձագանքել է Իսրայելի կառավարության կողմից Հայոց ցեղասպանությունը ճանաչող բանաձևի հաստատման...