ԱՄՆ-ի եւ Իրանի միջեւ հակազդեցությունը կարող է հանգեցնել համաշխարհային պատերազմի. Մալազիայի վարչապետ
Միացյալ Նահանգները հրահրում են Իրանին, եւ սխալվելու աճող վտանգները կարող են հանգեցնել համաշխարհային պատերազմի, համարում է Մալազիայի վարչապետ Մահաթհիր Մուհամադը:
«Նախ, նրանք (ԱՄՆ) դուրս եկան միջուկային համաձայնագրից, իսկ այժմ նրանք ուղարկում են ռազմական նավեր դեպի Պարսից ծոց եւ կատարում են քայլեր, որոնք սադրանք են Իրանի նկատմամբ»:
«Եթե նրանք պատերազմ սկսեն, դա չի լինի Իրանի պատերազմը Ամերիկայի դեմ: Դա կվերածվի համաշխարհային պատերազմի»,-համարում է նա: Նրա խոսքով՝ մյուս երկրները, որոնք չեն ցանկանում տեսնել միջուկային զենքի կիրառումը, պետք է գան եւ դադարեցնեն այն:
Ավելի վաղ Թրամփը հայտարարել էր, որ չէր չեղարկել Իրանին հարվածելու որոշումը: «Ես երբեք չեմ չեղարկել Իրանի ուղղությամբ հարվածները, ինչպես մարդիկ սխալ հաղորդում են, ես պարզապես թույլ չեմ տվել առաջ գնալ ներկա պահին»,-գրել է նա թվիթերյան իր էջում:
The New York Times-ի հաղորդմամբ՝ Թրամփը հանձնարարել էր հարվածել Իրանին, սակայն վերջին պահին մտափոխվել էր:
Ուրբաթ Թրամփը Թվիթերում գրել էր, որ չեղարկել է Իրանի ուղղությամբ օդային հարվածները դրանց մեկնարկից 10 րոպե առաջ, քանի որ 150 մարդու սպանությունը ոչ համարժեք պատասխան կլիներ ամերիկյան խոցված դրոնի դիմաց: «Մենք շատ զայրացած էինք եւ պատրաստ էինք վրեժ լուծել անցած գիշեր երեք տարբեր նշանակետերից, երբ ես հարցրի, թե քանի մարդ կզոհվի: 150, պարոն նախագահ, պատասխանեց գեներալը: Հարվածից 10 րոպե առաջ ես հետ եմ կանգնեցրել նրան: Դա խոցված դրոնի դիմաց համարժեք պատասխան չէ»,-գրել է Թրամփը:

















































Հայաստանում կենսաթոշակառուների համար նոր հնարավորություններ են բացվում
Շիրակցի դպրոցականները մեկնել են ամառային հանգստի՝ դեպի «Արագած» ճամբար
Իսպանիայի ընտրանու հարձակվողը վնասվածք ունի
Երևանում մի քանի փողոցներում կփոխվի երթևեկության կազմակերպումը
Անտարկտիդայում հայտնաբերված առաջին դինոզավրի ոսկորը գտել են դարակում
Գալուզինը կասկածի տակ է դնում եվրոպական շուկաների՝ Հայաստանի համար այլընտրանք լինելը
Մեծացել է ռուբլու առքի և վաճառքի տարբերությունը․ ի՞նչ վտանգներ կան բանկային համակարգի համար
Ոստիկանության գվարդիայի ծառայողներն ու համայնքային ոստիկանները թմրամիջոց պահելու դեպքեր են բացահայտե...
Արարատի մարզ Քաղցրաշեն գյուղում կաթնամթերքի արտադրամասի գործունեություն է կասեցվել
Թուրքիան արձագանքել է Իսրայելի կառավարության կողմից Հայոց ցեղասպանությունը ճանաչող բանաձևի հաստատման...