«Ռուսատյաց սադրանք». Պեսկովն ու Զախարովան մեկնաբանել են Վրաստանում բողոքի զանգվածային ցույցերը
Ռուսաստանի Դաշնության նախագահի մամուլի խոսնակ Դմիտրի Պեսկովը հունիսի 20-ին Թբիլիսիում սկսված բողոքի զանգվածային ակցիաները «ռուսատյաց սադրանք» է որակել, հայտնում է Russia Today-ը:
«Այն ամենը, ինչ երեկ կատարվում էր Վրաստանում, ոչ այլ ինչ է, եթե ոչ ռուսատյաց սադրանք: Եվ, իհարկե, մեզ մոտ չի կարող ծայրահեղ անհանգստություն չառաջացնել այն փաստը, որ ագրեսիվ դրսևորումներ են եղել Ռուսաստանի քաղաքացիների նկատմամբ: Դա դատապարտում է պահանջում»,-ասել է Պեսկովը:
Նա ընդգծել է, որ մեծ թվով ռուս զբոսաշրջիկներ կանոնավոր այցելում են Վրաստան, ուստի՝ այս հարցը շատ լուրջ է:
Life.ru-ն հավելում է, որ ՌԴ արտգործնախարարության մամուլի խոսնակ Մարիա Զախարովան, մեկնաբանելով Վրաստանի խորհրդարանի շենքի գրոհը, ինչը տեղի էր ունեցել այն ժամանակ, երբ ռուսական պատվիրակությունը գտնվում էր ներսում, ասել է. «Տաղ խենթության: Թբիլիսիի դեպքերի մասին կարելի է շատ բան ասել և արդեն ասվել է: Արմատականների սադրանք, կուսակցությունների միջև իշխանության համար պայքար, քաղաքականություն, ժողովրդավարություն, և ես չեմ ծաղրում՝ սա ժամանակակից աշխարհի իրողությունն է»:
Զախարովան ընդգծել է, որ ռուս պատգամավորները վրացական կողմի հրավերով խաղաղ նպատակներով Թբիլիսի էին ժամանել՝ մասնակցելու Ուղղափառության միջխորհրդարանական վեհաժողովի նիստին:
«Պատվիրակության ղեկավար Սերգեյ Գավրիլովին նստեցրել են խորհրդարանի խոսնակի աթոռին, իսկ նա էլ նստել է՝ լավ իմանալով, որ տանտերերին նեղացնել չի կարելի: Սակայն դարերով գովերգված հյուրասիրությունն ավարտվեց մղձավանջային սադրանքով»,-հավելել է Զախարովան:
ՌԴ ԱԳՆ ներկայացուցիչը նաև ընդգծել է, որ դեպքը տեղի է ունեցել զբոսաշրջային սեզոնի ամենաթեժ ժամանակահատվածում, և որ ստեղծված իրավիճակը վնաս կհասցնի Վրաստանի զբոսաշրջային ոլորտին:
Ինչպես ավելի վաղ հաղորդել էր tert.am-ը, հունիսի 20-ին Թբիլիսիում բողոքի զանգվածային ակցիաները սկսվել էին ՌԴ պետդումայի պատգամավոր Սերգեյ Գավրիլովի ելույթի պատճառով, որը ներկա էր եղել Վրաստանում անցկացվող Ուղղափառության միջխորհրդարանական վեհաժողովի նիստին: Նիստի մեկնարկից հետո նա նստել էր խորհրդարանի խոսնակի աթոռին և հավաքվածներին ռուսերենով ուղերձ հղել:
Բողոքի ակցիայի մասնակիցները գրոհել են խորհրդարանի շենքը, մի քանի անգամ փորձել են ներս մտնել: Քաղաքացիները միացել են ընդդիմությանը և պահանջում են կառավարության անդամների՝ խորհրդարանի խոսնակ Իրաքլի Կոբախիձեի և ներքին գործերի նախարար Գիորգի Գախարիայի հրաժարականը:
Ոստիկանությունը ցուցարարների նկատմամբ արցունքաբեր գազ, ռետինե փամփուշտներ և ջրցան մեքենաներ է կիրառել: Ցույցերի ընթացքում հաղորդվել է ավելի քան 70 տուժածի մասին: Երկրի արտգործնախարարությունը Թբիլիսիում ցույցերը պետական հեղաշրջման փորձ է անվանել:

















































Հայաստանում կենսաթոշակառուների համար նոր հնարավորություններ են բացվում
Շիրակցի դպրոցականները մեկնել են ամառային հանգստի՝ դեպի «Արագած» ճամբար
Իսպանիայի ընտրանու հարձակվողը վնասվածք ունի
Երևանում մի քանի փողոցներում կփոխվի երթևեկության կազմակերպումը
Անտարկտիդայում հայտնաբերված առաջին դինոզավրի ոսկորը գտել են դարակում
Գալուզինը կասկածի տակ է դնում եվրոպական շուկաների՝ Հայաստանի համար այլընտրանք լինելը
Մեծացել է ռուբլու առքի և վաճառքի տարբերությունը․ ի՞նչ վտանգներ կան բանկային համակարգի համար
Ոստիկանության գվարդիայի ծառայողներն ու համայնքային ոստիկանները թմրամիջոց պահելու դեպքեր են բացահայտե...
Արարատի մարզ Քաղցրաշեն գյուղում կաթնամթերքի արտադրամասի գործունեություն է կասեցվել
Թուրքիան արձագանքել է Իսրայելի կառավարության կողմից Հայոց ցեղասպանությունը ճանաչող բանաձևի հաստատման...