Իրանի շուրջ իրավիճակը պատերազմի շեմին է. ՌԴ ԱԳՆ
Իրանի շուրջ իրավիճակը պատերազմի շեմին է, ասել է ՌԴ ԱԳՆ փոխնախարար Սերգեյ Ռյաբկովը՝ մեկնաբանելով Իրանին ԱՄՆ հարվածելու պատրաստության մասին հաղորդումը, տեղեկացնում է ՌԻԱ «Նովոստի»-ն։
Ավելի վաղ New York Times թերթը, հղում կատարելով վարչակազմում ունեցած աղբյուրներին, տեղեկացրել էր, որ ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը հավանություն է տվել ամերիկյան անօդաչու սարք խփած Իրանին ռազմական հարվածներ հասցնելուն, բայց հետո մտափոխվել է։
«Ես չեմ գնահատի այն, թե իրականում ինչ է տեղի ունեցել վերջին ժամերին, բայց այն տեղեկատվությամբ, որ ստանում ենք, միանգամայն ակնհայտ է, որ իրավիճակը չափազանց վտանգավոր է։ Դա ես կանվանեի հավասարակշռում պատերազմի շեմին»,- ասել է Ռյաբկովը լրագրողներին։
«Անկախ գործողության բնույթից, դրա մասշտաբներից, նպատակներից, խնդիրներից, ինքնին ասպեկտը, որ դա արդեն գտնվում է որոշում կայացնելու շեմին, ուժի կիրառման օգտին վկայող փաստ է, այդ փաստը հաստատում է, ինչը մենք ասում ենք մշտապես՝ ԱՄՆ-ը գիտակցված իրավիճակի սրման գիծ է տանում»,- ավելացրել է նա։
Իսլամական հեղափոխության պահապանների կորպուսը (Իրանի զինված ուժերի մի մասը) հինգշաբթի տեղեկացրել է, որ իրանական զինված ուժերը խփել են ամերիկյան անօդաչու սարք Պարսից ծոցում, երկրի հարավում, այն բանից հետո, երբ այն խախտել էր Իրանի օդային տարածքը։ Ավելի ուշ ԱՄՆ զինված ուժերի հրամանատարությունը հայտարարել էր, որ իրանական զենիթահրթիռային համալիրը խփել է ԱՄՆ ՌԾՈւ անօդաչու սարք Հորմուզի նեղուցում, միջազգային օդային տարածքում։

















































Հայաստանում կենսաթոշակառուների համար նոր հնարավորություններ են բացվում
Շիրակցի դպրոցականները մեկնել են ամառային հանգստի՝ դեպի «Արագած» ճամբար
Իսպանիայի ընտրանու հարձակվողը վնասվածք ունի
Երևանում մի քանի փողոցներում կփոխվի երթևեկության կազմակերպումը
Անտարկտիդայում հայտնաբերված առաջին դինոզավրի ոսկորը գտել են դարակում
Գալուզինը կասկածի տակ է դնում եվրոպական շուկաների՝ Հայաստանի համար այլընտրանք լինելը
Մեծացել է ռուբլու առքի և վաճառքի տարբերությունը․ ի՞նչ վտանգներ կան բանկային համակարգի համար
Ոստիկանության գվարդիայի ծառայողներն ու համայնքային ոստիկանները թմրամիջոց պահելու դեպքեր են բացահայտե...
Արարատի մարզ Քաղցրաշեն գյուղում կաթնամթերքի արտադրամասի գործունեություն է կասեցվել
Թուրքիան արձագանքել է Իսրայելի կառավարության կողմից Հայոց ցեղասպանությունը ճանաչող բանաձևի հաստատման...