ԱՄՆ սենատը որոշում է ընդունել, որով Թրամփին արգելվում է զենք վաճառել Սաուդյան Արաբիային
ԱՄՆ սենատը հավանություն է տվել առաջարկին, որով նախագահ Դոնալդ Թրամփին արգելվել է զենք վաճառել Սաուդյան Արաբիային, գրում է Associated Рress-ը: Քվեարկությունը տեղի է ունեցել Միացյալ Նահանգների և Իրանի միջև հարաբերությունների է՛լ ավելի սրման ֆոնին:
Սենատի անդամներն ընդհանուր առմամբ 22 որոշում են ընդունել՝ մեկական որոշում յուրաքանչյուր գործարքի համար: Այս կերպ ԱՄՆ սենատն աջակցել է զենքի վաճառքի մասով Թրամփի վարչակազմի գործողություններին խոչընդոտելուն:
Ի պատասխան՝ նախագահը խոստացել է վետո դնել որոշման վրա: Նա հայտարարել է, որ արաբական երկրին զենքի մատակարարումը դադարեցնելու որոշումն ազդանշան կլինի առ այն, որ ԱՄՆ-ն հրաժարվում է իր գործընկերներից ու դաշնակիցներից «այն պահին, երբ նրանք իրենց նկատմամբ սպառնալիքների աճի են բախվում»:
Մայիսի վերջին հաղորդվել էր, որ ԱՄՆ-ն Սաուդյան Արաբիայի և Արաբական Միացյալ Էմիրությունների հետ զենքի մատակարարման վերաբերյալ գործարք կկնքի, որի ընդհանուր արժեքը 7 մլրդ դոլար կկազմի:
Հիշեցնենք, որ օրերս հրապարակվել էր ՄԱԿ-ի Մարդու իրավունքների արտադատական մահապատիժների հարցերով հատուկ զեկուցող Անյես Կալամարի զեկույցը, որում Սաուդյան Արաբիան մեղավոր է ճանաչվել սաուդցի ըննդիմադիր լրագրող Ջամալ Խաշոգջիի՝ Թուրքիայում այդ երկրի հյուպատոսարանի շենքում սկանդալային սպանության համար: Զեկույցում նաև կոչ է արվում ԱՄՆ-ին Հետաքննությունների դաշնային բյուրոյի կողմից հետաքննություն սկսել, ինչպես նաև պատժամիջոցներ սահմանել արաբական երկրի նկատմամբ:

















































Հայաստանում կենսաթոշակառուների համար նոր հնարավորություններ են բացվում
Շիրակցի դպրոցականները մեկնել են ամառային հանգստի՝ դեպի «Արագած» ճամբար
Իսպանիայի ընտրանու հարձակվողը վնասվածք ունի
Երևանում մի քանի փողոցներում կփոխվի երթևեկության կազմակերպումը
Անտարկտիդայում հայտնաբերված առաջին դինոզավրի ոսկորը գտել են դարակում
Գալուզինը կասկածի տակ է դնում եվրոպական շուկաների՝ Հայաստանի համար այլընտրանք լինելը
Մեծացել է ռուբլու առքի և վաճառքի տարբերությունը․ ի՞նչ վտանգներ կան բանկային համակարգի համար
Ոստիկանության գվարդիայի ծառայողներն ու համայնքային ոստիկանները թմրամիջոց պահելու դեպքեր են բացահայտե...
Արարատի մարզ Քաղցրաշեն գյուղում կաթնամթերքի արտադրամասի գործունեություն է կասեցվել
Թուրքիան արձագանքել է Իսրայելի կառավարության կողմից Հայոց ցեղասպանությունը ճանաչող բանաձևի հաստատման...