ԱՄՆ Սենատում հայտարարել են, որ Իրանի դեմ հնարավոր ռազմական գործողությունները պետք է համաձայնեցվեն Կոնգրեսի հետ
ԱՄՆ-ի կողմից Իրանի դեմ ցանկացած հնարավոր ռազմական գործողության ծրագիր պետք է համաձայնեցվի օրենսդիրների հետ, որոնք թույլ չեն տա Միացյալ Նահանգներին «ներգրավվել պատերազմում»: Այդ մասին ТАСС-ի փոխանցմամբ՝ հայտարարել է ԱՄՆ Կոնգրեսի դեմոկրատական կուսակցության ղեկավար Չակ Շումերը:
«Նախագահը, հավանաբար, մտադիր չէ պատերազմ սկսել ներկայիս իրավիճակում, սակայն մենք մտահոգված ենք, որ նրանք (Վաշինգտոնի վարչակազմը) կարող են ներգրավվել պատերազմի մեջ: Դեմոկրատների դիրքորոշումն այն է, որ ԱՄՆ-ի բյուջեից Իրանի հետ կոնֆլիկտի լուծման նպատակով միջոցների հատկացումը պետք է հավանության արժանանա Կոնգրեսում»,- ասել է Շումերը:
Ներկայացուցիչների պալատի խոսնակ Նենսի Փելոսին նույնպես նշել է, որ Իրանի դեմ հնարավոր ռազմական գործողությունների դեպքում անհրաժեշտ է Կոնգրեսի թույլտվությունը: Միաժամանակ, նա կոչ է արեց ԱՄՆ վարչակազմին թուլացնել Թեհրանի հետ լարվածությունը:
«Շատ կարևոր է խուսափել հնարավոր էսկալացիայից: Ներկայում շատ լարված և վտանգավոր իրավիճակ է, որը պահանջում է ուժեղ, խելացի և ռազմավարական, այլ ոչ թե անխոհեմ մոտեցում»,- ասել է Փելոսին:

















































Հայաստանում կենսաթոշակառուների համար նոր հնարավորություններ են բացվում
Շիրակցի դպրոցականները մեկնել են ամառային հանգստի՝ դեպի «Արագած» ճամբար
Իսպանիայի ընտրանու հարձակվողը վնասվածք ունի
Երևանում մի քանի փողոցներում կփոխվի երթևեկության կազմակերպումը
Անտարկտիդայում հայտնաբերված առաջին դինոզավրի ոսկորը գտել են դարակում
Գալուզինը կասկածի տակ է դնում եվրոպական շուկաների՝ Հայաստանի համար այլընտրանք լինելը
Մեծացել է ռուբլու առքի և վաճառքի տարբերությունը․ ի՞նչ վտանգներ կան բանկային համակարգի համար
Ոստիկանության գվարդիայի ծառայողներն ու համայնքային ոստիկանները թմրամիջոց պահելու դեպքեր են բացահայտե...
Արարատի մարզ Քաղցրաշեն գյուղում կաթնամթերքի արտադրամասի գործունեություն է կասեցվել
Թուրքիան արձագանքել է Իսրայելի կառավարության կողմից Հայոց ցեղասպանությունը ճանաչող բանաձևի հաստատման...