Բելգիայի դատարանը պահանջել է վերացնել անձնագրում «կին» եւ «տղամարդ» սահմանումները
Բելգիայի Սահմանադրական դատարանը պահանջել է խստացնել «տրանսգենդերների մասին» օրենքի նորմերը՝ վերացնելով անձը հաստատող փաստաթղթերում «կին» եւ «տղամարդ» սահմանումները, հաղորդում է ՏԱՍՍ-ը՝ հղում կատարելով հինգշաբթի ՍԴ հրապարակած որոշմանը:
2017-ին ընդունված օրենքը Բելգիայի քաղաքացիներին թույլատրում էր ոչ միայն 12 տարեկանից փոխել անունը, այեւ սեռը՝ տեղական իշխանության մարմիններին ուղղված պարզ դիմումի միջոցով, ընդ որում՝ անսահամանակ քանակությամբ:
Նախկինում Բելգիայում անունը կարելի էր փոխել միայն դատական կարգով երկարատեւ գործընթացի արդյունքում եւ կյանքի ընթացքում մեկ անգամից ոչ ավել: Սեռի փոփոխությունը պահանջում էր բժշկական եւ հոգեբուժական փորձաքննություն, ինչը տեղական իրավապաշտպանները նվաստացուցիչ էին համարում:
«Օրենքը չպետք է սահմանափակի քաղաքացու ընտրությունը միայն «կին» եւ «տղամարդ» կատեգորիաներով», - ասվում է դատարանի որոշման մեջ:
Մասնավորապես, ենթադրվում է, որ կարելի է գերմանական օրինակով փաստաթղթերում բացի պարոն եւ տիկին սահմանումներից անորոշ սեռ ներառել, կամ ընդհանրապես փաստաթղթից վերացնել սեռի մասին սյունակը:
Ավելին՝ օրենքը նախատեսում է, որ 16 տարեկանից Բելգիայից բնակիչները կարող են փոփոխություններ մտցնել ոչ միայն իրենց գործող փաստաթղթերում, այլեւ ծննդյան վկայականներում:

















































Շիրակցի դպրոցականները մեկնել են ամառային հանգստի՝ դեպի «Արագած» ճամբար
Հայաստանում կենսաթոշակառուների համար նոր հնարավորություններ են բացվում
Իսպանիայի ընտրանու հարձակվողը վնասվածք ունի
Երևանում մի քանի փողոցներում կփոխվի երթևեկության կազմակերպումը
Անտարկտիդայում հայտնաբերված առաջին դինոզավրի ոսկորը գտել են դարակում
Ոստիկանության գվարդիայի ծառայողներն ու համայնքային ոստիկանները թմրամիջոց պահելու դեպքեր են բացահայտե...
Մեծացել է ռուբլու առքի և վաճառքի տարբերությունը․ ի՞նչ վտանգներ կան բանկային համակարգի համար
Արարատի մարզ Քաղցրաշեն գյուղում կաթնամթերքի արտադրամասի գործունեություն է կասեցվել
Գալուզինը կասկածի տակ է դնում եվրոպական շուկաների՝ Հայաստանի համար այլընտրանք լինելը
Թուրքիան արձագանքել է Իսրայելի կառավարության կողմից Հայոց ցեղասպանությունը ճանաչող բանաձևի հաստատման...