«Հաջորդ շաբաթվանից կսկսվի միլիոնավոր ապօրինի ներգաղթյալներին հետ ուղարկելու գործընթացը». Թրամփ
Միացյալ Նահանգների նախագահ Դոնալդ Թրամփը, որը միգրացիոն կոշտ քաղաքականության կողմնակից է, իր պաշտոնական թվիթերյան միկրոբլոգում տեղեկացրել է, որ հաջորդ շաբաթվանից սկսած ամերիկյան իշխանությունները կսկսեն միլիոնավոր ապօրինի ներգաղթյալներին հետ ուղարկելու գործընթացը:
«Հաջորդ շաբաթվանից սկսած ԱՄՆ միգրացիոն և մաքսային ոստիկանությունը կսկսի զարտուղի ճանապարհով Միացյալ Նահանգներում հայտնված միլիոնավոր ապօրինի օտարականներին հետ ուղարկելու գործընթացը»,-գրել է Թրամփը՝ ընդգծելով, որ Մեքսիկայի իշխանությունները, օգտագործելով խիստ միգրացիոն օրենքները, շատ լավ աշխատանք են կատարում ներգաղթյալներին կանգնեցնելու հարցում:
Daily Mail-ը հավելում է, որ ներկայում Միացյալ Նահանգներում կա մոտավորապես 12 մլն ապօրինի ներգաղթյալ՝ հիմնականում Մեքսիկայից և Կենտրոնական Ամերիկայի երկրներից:
Այս ամիս կնքված համաձայնագրի շրջանակում Մեքսիկան համաձայնել է իր տարածքում պահել Կենտրոնական Ամերիկայից եկած այն ներգաղթյալներին, որոնք ցանկանում են ապաստան ստանալ ԱՄՆ-ում: Նրանք այնքան ժամանակ Մեքսիկայում կմնան, քանի դեռ ամերիկյան դատարանները նրանց հարցով որոշումներ չեն կայացրել:
Թրամփը հայտնել է, որ ԱՄՆ-ն պատրաստվում է նմանատիպ համաձայնագիր ստորագրել նաև Գվատեմալայի հետ:

















































Շիրակցի դպրոցականները մեկնել են ամառային հանգստի՝ դեպի «Արագած» ճամբար
Հայաստանում կենսաթոշակառուների համար նոր հնարավորություններ են բացվում
Իսպանիայի ընտրանու հարձակվողը վնասվածք ունի
Երևանում մի քանի փողոցներում կփոխվի երթևեկության կազմակերպումը
Անտարկտիդայում հայտնաբերված առաջին դինոզավրի ոսկորը գտել են դարակում
Գալուզինը կասկածի տակ է դնում եվրոպական շուկաների՝ Հայաստանի համար այլընտրանք լինելը
Ոստիկանության գվարդիայի ծառայողներն ու համայնքային ոստիկանները թմրամիջոց պահելու դեպքեր են բացահայտե...
Մեծացել է ռուբլու առքի և վաճառքի տարբերությունը․ ի՞նչ վտանգներ կան բանկային համակարգի համար
Արարատի մարզ Քաղցրաշեն գյուղում կաթնամթերքի արտադրամասի գործունեություն է կասեցվել
Թուրքիան արձագանքել է Իսրայելի կառավարության կողմից Հայոց ցեղասպանությունը ճանաչող բանաձևի հաստատման...