Սենատոր Էլիզաբեթ Ուորենին խիստ մտահոգում է Իրանի հետ հնարավոր պատերազմը
Դեմոկրատական կուսակցությունից նախագահի թեկնածու էլիզաբեթ Ուորենին խիստ մտահոգում է Իրանի հետ հնարավոր պատերազմը: Նա ընդգծել է, որ նախագահ Դոնալդ Թրամփը պետք է գնա Կոնգրես թույլտվություն ստանալու համար նախքան Իրանի դեմ ռազմական գործողություններ ձեռնարկելը, հաղորդում է FoxNews-ը:
Նա նշել է, որ ցանկանում է տեսնել Օմանի ծոցում լցանավերի վրա հարձակումների վերաբերյալ Իրանի մասնակցության ապացույցները, որոնց մասին խոսում է Թարմփի վարչակազմը:
«Ես ցանկանում եմ հիշեցնել այդ վարչակազմին, որ նա չի կարող պատերազմ հայտարարել ինքնուրույնաբար. դրա համար անհրաժեշտ է Կոնգրեսի հաստատումը: Դա քաղաքականություն չէ, դա Ամերիկայի Միացյալ Նահանգների Սահմանադրության հոդված է»,-ասել է նա:
«Խնդրի մի մասը, որը մենք ստացել ենք այս պահին, կայանում է նրանում, որ նախագահը հրաժարվել է միջուկային համաձայնագրից՝ չունենալով այլընտրանքային ռազմավարություն»,-նշել է նա: Սենատորի խոսքով՝ Թրամփը հակասական էր, երբ խոսքը վերաբերում էր Իրանի նկատմամբ նախագահի դիրքորոշումներին:
«Նա շարունակում էր «հրել» Իրանին, այնուհետեւ հետ նահանջել: Որոշակի պահի մենք լսեցինք զորքերի ավելացման մասին հայտարարությունը, սակայն դա տեղի չունեցավ»,-պարզաբանել է նա: «Անհնար է ասել, թե ինչ նկատի ունի նախագահը, եւ եթե մենք չենք կարող ասել դա այստեղ՝ Միացյալ Նահանգներում, նշանակում է, որ մեր Կոնգրեսը չի կարող կատարել իր սահմանադրական գործառույթը: Սակայն դա նաեւ նշանակում է, որ իրանցիներին, ինչպես նաեւ մնացած ամբողջ աշխարհին եւս դժվար է դա հասկանալ»:

















































Շիրակցի դպրոցականները մեկնել են ամառային հանգստի՝ դեպի «Արագած» ճամբար
Հայաստանում կենսաթոշակառուների համար նոր հնարավորություններ են բացվում
Իսպանիայի ընտրանու հարձակվողը վնասվածք ունի
Երևանում մի քանի փողոցներում կփոխվի երթևեկության կազմակերպումը
Անտարկտիդայում հայտնաբերված առաջին դինոզավրի ոսկորը գտել են դարակում
Ոստիկանության գվարդիայի ծառայողներն ու համայնքային ոստիկանները թմրամիջոց պահելու դեպքեր են բացահայտե...
Մեծացել է ռուբլու առքի և վաճառքի տարբերությունը․ ի՞նչ վտանգներ կան բանկային համակարգի համար
Արարատի մարզ Քաղցրաշեն գյուղում կաթնամթերքի արտադրամասի գործունեություն է կասեցվել
Գալուզինը կասկածի տակ է դնում եվրոպական շուկաների՝ Հայաստանի համար այլընտրանք լինելը
Թուրքիան արձագանքել է Իսրայելի կառավարության կողմից Հայոց ցեղասպանությունը ճանաչող բանաձևի հաստատման...