Bentley, Ferrari, Lamborghini և ոչ միայն. ԱՄԷ-ի թանկարժեք մեքենաների «գերեզմանոցը» (լուսանկարներ, տեսանյութ)
Արաբական Միացյալ Էմիրությունների Շարժա քաղաքում սուպերմեքենաներով լի հսկայական «գերեզմանոց» կա՝ լի ամենաթանկարժեք և գեղեցիկ մեքենաներով, որոնք այժմ փտում են, գրում է Luxury Launches հարթակը:
Ենթադրվում է, որ երբեմնի թանկարժեք մեքենաների նախկին տերերը հարուստ գործարարներ են եղել, որոնք, ֆինանսական դժվարությունների հանդիպելով, ստիպված են եղել լքել երկիրը՝ խուսափելու համար պարտքերի վերաբերյալ ԱՄԷ-ի խիստ օրենքներից:
Մեքենաների մեծ մասը ժամանակի ընթացքում փտել է, սակայն «գերեզմանոցում» կան համեմատաբար լավ վիճակում գտնվող մեքենաներ, որոնք կարող են վերավաճառվել միլիոնավոր դոլարներով: Այս վայրում տարբեր մակնիշների թանկարժեք մեքենաներ կան, ինչպիսիք են Mercedes-ը, Lamborghini-ն, Ferrari-ն, Rolls Royce-ը, Bentley-ն, Range Rover-ը, Mustang-ը և այլն:
Նախկինում այս վայրին անդրադարձած 25-ամյա բլոգեր Մոշին Լատիֆի խոսքով՝ դա ԱՄԷ-ում լքված մեքենաների՝ իր տեսած ամենամեծ վայրն է:


















































Հայկական ֆուտբոլում հասունանում է իրավական նոր սկանդալ
Մոսկվան ենթարկվել է վերջին երկու տարվա մեջ ամենախոշոր հարվածին
Մ-20 ԱԱ. Յուրիկ Պետրոսյանը՝ հունահռոմեական ոճի ըմբշամարտի աշխարհի առաջնության արծաթե մեդալակիր
Թրամփը դեռ չի որոշել, թե ո՛ւմ է աջակցելու Իսրայելի առաջիկա ընտրություններում
Վաղարշապատի համայնքային ոստիկանները երթուղայինի վարորդին և կարգավարին հայտնաբերել և ներկայացրել են ն...
Սևանա լճի մակարդակը 50 սմ-ով բարձր է տարեսկզբի ցուցանիշից
Ռուսաստանը օգոստոսի 20-ի գիշերը բալիստիկ հրթիռներով հարվածել է Կիևին
Արարատի մարզում չրերի արտադրամասի գործունեություն է կասեցվել
Իրանը քննարկում է Եվրոպայում ամերիկյան օբյեկտների հարվածներ հասցնելու հնարավորությունը. FT
Դավիթ Խուդաթյանը դիտարկել է Գյումրիում իրականացվող մի շարք ենթակառուցվածքային ծրագրերի ընթացքը