Մամուլի ասուլիսի ժամանակ պակիստանցի նախարարը կատվի է վերափոխվել
Համացանցի օգտատերերին զվարճացրել է Պակիստանի Հայբեր Փահթունհվա նահանգի կառավարության մամուլի ասուլիսի հեռարձակումը, որի ժամանակ պաշտոնյաների վրա ֆիլտրեր էին դրված, որոնք դեմքը վերափոխում էին կատվի մռութի, հայտնում է DNA India-ն:
Տեսանյութը ուղիղ եթերում հեռարձակվել է Պակիստանի «Շարժում հանուն արդարության» կուսակցության էջում: Միջոցառման մասնակիցն է եղել նաեւ նահանգի տեղեկատվության քաղաքականության հարցերով նախարար Շաուքաթ Ալի Յուսաֆզաին, որի դեմքը որոշակի պահի նույնպես կատվի է նմանվել:
Ֆիլտրերի վրա ուշադրություն դարձրած առաջիններից մեկը լրագրող Նաիլա Ինայաթն էր: Նրա գրառումը ստացել է մոտ 9 հազար լայք ու վերագրառում:
Օգտատերերից շատերը մեկնաբանություններում կարծիք են հայտնել, որ էջի ադմինիստրատորները հատուկ են ֆիլտրեր հավելել եւ մոռացել են հանել:

















































Շիրակցի դպրոցականները մեկնել են ամառային հանգստի՝ դեպի «Արագած» ճամբար
Հայաստանում կենսաթոշակառուների համար նոր հնարավորություններ են բացվում
Իսպանիայի ընտրանու հարձակվողը վնասվածք ունի
Երևանում մի քանի փողոցներում կփոխվի երթևեկության կազմակերպումը
Անտարկտիդայում հայտնաբերված առաջին դինոզավրի ոսկորը գտել են դարակում
Գալուզինը կասկածի տակ է դնում եվրոպական շուկաների՝ Հայաստանի համար այլընտրանք լինելը
Ոստիկանության գվարդիայի ծառայողներն ու համայնքային ոստիկանները թմրամիջոց պահելու դեպքեր են բացահայտե...
Մեծացել է ռուբլու առքի և վաճառքի տարբերությունը․ ի՞նչ վտանգներ կան բանկային համակարգի համար
Արարատի մարզ Քաղցրաշեն գյուղում կաթնամթերքի արտադրամասի գործունեություն է կասեցվել
Թուրքիան արձագանքել է Իսրայելի կառավարության կողմից Հայոց ցեղասպանությունը ճանաչող բանաձևի հաստատման...