Ճապոնիայում սև ձմերուկ են վաճառել ավելի քան 7000 դոլարով
Ճապոնիայի Ասահիկավա եւ Սապորո (Հոկայդոյի պրեֆեկտուրա) հյուսիսային քաղաքների գլխավոր շուկաներում հունիսի 14-ին կայացել է «Դենսուկե» սորտի ձմերուկների վաճառքի առաջին աճուրդը, որոնք գործնականում կեղեւի սեւ գույն ունեն: Այդ մասին հայտնել է Kyodo գործակալությունը:
Ասահիկավայում աճուրդն ավարտվել է նոր ռեկորդով. շուրջ 11 կիլոգրամ քաշով ձմերուկը վաճառվել է 750 հազար իենով (շուրջ 7,2 հազար դոլարով): Դա հազար դոլարով բարձր է նախորդ նվաճումից, որը սահմանվել էր 2008 թվականին Հոկայդոյում:
Գնորդը սուպերմարկետի սեփականատեր Կեյիտի Սուձուկին է: Նրա խոսքով՝ իր համար մեծ պատիվ էր մասնակցել աճուրդին, իսկ հաղթանակը լավ նշան է գործարարության համար, եւ ինքն այս տարի մեծ վաճառքներ է ակնկալում: Իդեալական տեսքով ձվաձեւ ձմերուկը փաթեթավորված է ֆիրմային կարմիր տուփի մեջ եւ ունի «Դենսուկե» բնորոշ պիտակը:
Այս սորտն աչքի է ընկնում շատ մուգ կեղեւով՝ գործնականում առանց տեսանելի շերտերի, ինչի համար այն «սեւ» են անվանել: Ներսից ձմերուկն ունի վառ կարմիր միջուկ եւ նվազագույն քանակությամբ կորիզներ, հաղորդել է ՏԱՍՍ-ը:

















































Շիրակցի դպրոցականները մեկնել են ամառային հանգստի՝ դեպի «Արագած» ճամբար
Հայաստանում կենսաթոշակառուների համար նոր հնարավորություններ են բացվում
Իսպանիայի ընտրանու հարձակվողը վնասվածք ունի
Երևանում մի քանի փողոցներում կփոխվի երթևեկության կազմակերպումը
Անտարկտիդայում հայտնաբերված առաջին դինոզավրի ոսկորը գտել են դարակում
Գալուզինը կասկածի տակ է դնում եվրոպական շուկաների՝ Հայաստանի համար այլընտրանք լինելը
Ոստիկանության գվարդիայի ծառայողներն ու համայնքային ոստիկանները թմրամիջոց պահելու դեպքեր են բացահայտե...
Մեծացել է ռուբլու առքի և վաճառքի տարբերությունը․ ի՞նչ վտանգներ կան բանկային համակարգի համար
Արարատի մարզ Քաղցրաշեն գյուղում կաթնամթերքի արտադրամասի գործունեություն է կասեցվել
Թուրքիան արձագանքել է Իսրայելի կառավարության կողմից Հայոց ցեղասպանությունը ճանաչող բանաձևի հաստատման...