ԵՄ-ը մեղադրել է ռուսական առցանց լրատվականներին ապատեղեկատվություն տարածելու մեջ
ԵՄ-ը մեղադրել է ռուսական առցանց լրատվականներին ապատեղեկատվություն տարածելու մեջ՝ նպատակ ունենալով ազդել Եվրախորհրդարանի ընտրությունների վրա եւ կոչ է արել սոցցանցերին ավելի մեծ ջանքեր գործադրել այդ գործողություններին հակազդելու համար, հաղորդում է Reuters-ը:
ԵՄ-ի հաշվետվության մեջ ասվում է, որ կան ապացույցներ, որ ինչպես ռուսական, այնպես էլ եվրոպական առցանց աղբյուրները փորձել են տարածել ծայրահեղական հայացքներ եւ բեւեռացնել այնպիսի վիճելի հարցերի շուրջ դեբատները, ինչպիսիք են միգրացիան եւ կրոնը:
ԵՄ-ի առաջնորդները կքննարկեն հաշվետվությունը հաջորդ շաբաթ կայանալիք գագաթնաժողովի ընթացքում: Վերջնական հաշվետվությունը կներկայացվի ավելի ուշ այս տարի:
ԵՄ-ը հայտարարել է, որ առցանց հարթակները, ինչպիսիք են Facebook-ը, Google-ը եւ Twitter-ը, պետք է ավելի շատ քայլեր ձեռնարկեն ապատեղեկատվության դեմ պայքարի համար՝ ներառյալ կատարված ջանքերի մասին տվյալների փոխանակումը միմյանց հետ:
ԵՄ-ը կոչ է անում նրանց մշակել գործիքներ վեբ կայքերը ստուգելու համար, որոնցում տեղադրվում են գովազդային հայտարարությունները, ընդլայնել համագործակցությունը փաստերը ստուգող կազմակերպությունների հետ, մեծացնել թափանցիկությունը՝ հետազոտողների համար հասանելի դարձնելով տվյալները եւ վնասակար օբյեկտների մասին կառավարական տեղեկատվությունը:

















































Շիրակցի դպրոցականները մեկնել են ամառային հանգստի՝ դեպի «Արագած» ճամբար
Հայաստանում կենսաթոշակառուների համար նոր հնարավորություններ են բացվում
Իսպանիայի ընտրանու հարձակվողը վնասվածք ունի
Երևանում մի քանի փողոցներում կփոխվի երթևեկության կազմակերպումը
Անտարկտիդայում հայտնաբերված առաջին դինոզավրի ոսկորը գտել են դարակում
Գալուզինը կասկածի տակ է դնում եվրոպական շուկաների՝ Հայաստանի համար այլընտրանք լինելը
Ոստիկանության գվարդիայի ծառայողներն ու համայնքային ոստիկանները թմրամիջոց պահելու դեպքեր են բացահայտե...
Մեծացել է ռուբլու առքի և վաճառքի տարբերությունը․ ի՞նչ վտանգներ կան բանկային համակարգի համար
Արարատի մարզ Քաղցրաշեն գյուղում կաթնամթերքի արտադրամասի գործունեություն է կասեցվել
Թուրքիան արձագանքել է Իսրայելի կառավարության կողմից Հայոց ցեղասպանությունը ճանաչող բանաձևի հաստատման...