Ամերիկյան 600-ից ավելի ընկերություններ Թրամփին կոչ են արել կարգավորել Չինաստանի հետ առեւտրային վեճը
Հունիսի 13-ին ամերիկյան 600-ից ավելի ընկերություններ ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփին կոչ են արել կարգավորել Չինաստանի հետ առեւտրային վեճը, փոխանցում է DW-ն:
Walmart եւ Target ընկերությունները, որոնք աշխարհում խոշորագույն ռիթեյլերներ են, Թրամփին նամակով հայտնել են, որ լրացուցիչ տույժային մաքսատուրքերը վնաս կհասցնեն ԱՄՆ-ում ձեռնարկություններին եւ սպառողներին: Նրանց հաշվարկով՝ 4 մարդուց կազմված ամերիկյան ընտանիքի համար գնումների ծախսերը կաճեն տարեկան մոտ 2 հազար դոլարով:
Ուղերձում նաեւ նշված է, որ ընդհանուր 300 մլրդ դոլար ծավալով ներմուծման վրա լրացուցիչ 25 տոկոսի մաքսատուրքերը կհանգեցնեն ԱՄՆ-ում մինչեւ 2 մլն աշխատատեղերի կրճատման: Հեղինակները հղում են կատարում Trade Partnership քոնսալթինգային ֆիրմայի հետազոտությանը: «Առեւտրային պատերազմի թեժացումը չի համապատասխանում երկրի շահերին, երկու կողմն էլ կպարտվի»,- նշված է ուղերձում:
Ավելի վաղ՝ հունիսի 5-ին, Արժույթի միջազգային հիմնադրամի ղեկավար Քրիսթին Լագարդը հայտարարել էր, որ ԱՄՆ-ի եւ Չինաստանի միջեւ սակագնային կոնֆլիկտը կհանգեցնի երկու երկրների ՀՆԱ-ի աճի դանդաղման եւ որպես հետեւանք՝ ընդհանրապես համաշխարհային տնտեսության աճի տեմպերի նվազման: Լագարդի խոսքով՝ հաջորդ տարի այս առեւտրային պատերազմը կարող է համաշխարհային տնտեսության համար արժենալ ՀՆԱ-ի 0,5 տոկոսը, ինչը ծավալով ավելի է, քան ՀԱՀ ամբողջ ՀՆԱ-ն: «Սա ինքն իրեն վնասվածք հասցնել է, որից պետք է խուսափել»,- հայտարարել է տնտեսագետը:

















































Շիրակցի դպրոցականները մեկնել են ամառային հանգստի՝ դեպի «Արագած» ճամբար
Հայաստանում կենսաթոշակառուների համար նոր հնարավորություններ են բացվում
Իսպանիայի ընտրանու հարձակվողը վնասվածք ունի
Երևանում մի քանի փողոցներում կփոխվի երթևեկության կազմակերպումը
Անտարկտիդայում հայտնաբերված առաջին դինոզավրի ոսկորը գտել են դարակում
Գալուզինը կասկածի տակ է դնում եվրոպական շուկաների՝ Հայաստանի համար այլընտրանք լինելը
Ոստիկանության գվարդիայի ծառայողներն ու համայնքային ոստիկանները թմրամիջոց պահելու դեպքեր են բացահայտե...
Մեծացել է ռուբլու առքի և վաճառքի տարբերությունը․ ի՞նչ վտանգներ կան բանկային համակարգի համար
Արարատի մարզ Քաղցրաշեն գյուղում կաթնամթերքի արտադրամասի գործունեություն է կասեցվել
Թուրքիան արձագանքել է Իսրայելի կառավարության կողմից Հայոց ցեղասպանությունը ճանաչող բանաձևի հաստատման...