Բողոքի ակցիա Կրեմլում. «Ես/Մենք Իվան Գոլունով ենք» գրությամբ շապիկով աղջիկը 1 ժամ նստել է Պուտինի դիմաց (տեսանյութ)
Բողոքի ակցիա Կրեմլում. «Ես/Մենք Իվան Գոլունով ենք» գրությամբ շապիկով աղջիկը 1 ժամ նստել է Պուտինի դիմաց (տեսանյութ)Հունիսի 12-ին՝ Ռուսաստանի օրը, Կրեմլում պարգևների հանձնման հանդիսավոր արարողության ժամանակ առաջին շարքում նստել է մի աղջիկ՝ «Ես/Մենք Իվան Գոլունով ենք» գրությամբ շապիկով, հայտնում է BBC-ի ռուսական ծառայությունը:
Նշվում է, որ նա Աննա Լուգանսկայան է: Նա «Մեդուզա» գործակալությանն ասել է, որ արարողությանն է եկել հոր՝ դաշնակահար Նիկոլայ Լուգանսկու, ինչպես նաև տատիկի ու պապիկի հետ:
Այդ ընթացքում, Մոսկվայի կենտրոնում հաջակցություն օրերս կալանավորված և 2 օր առաջ կալանքից ազատված ռուսական «Մեդուզա» գործակալության լրագրող Իվան Գոլունովի և ընդհանուր առմամբ քրեական գործերի կեղծման դեմ երթ է անցկացվել, որի ժամանակ բերման է ենթարկվել ավելի քան 500 մարդ՝ զանգվածային միջոցառումների անցկացման կարգի խախտման համար: Նշվում է, որ երթի անցկացումը չի համաձայնեցվել քաղաքային իշխանությունների հետ: Ոստիկանությունը նաև հայտնել է, որ ակցիային մասնակցել է մոտ 1200 մարդ:
Լրագրողները հայտնում են, որ «Ռոսգվարդիա»-ի մարտիկները մահակներ են կիրառել ակցիայի մասնակիցների նկատմամբ: Նաև Մոսկվայի փողոցներում հայտնվել են ջրցան մեքենաներ, որոնք ջրել են երթի մասնակիցներին:
Ավելի վաղ հաղորդվել էր, որ ոստիկանությունը կոչ է արել մարդկանց ցրվել, ինչից հետո սկսել է բերման ենթարկել նրանց: Նշվում է, որ նրանց թվում են եղել մի շարք լրագրողներ, նաև ընդդիմադիր գործիչ Ալեքսեյ Նավալնին: Երթի մասնակիցները բացականչել են «Ազատությո՛ւն քաղբանտարկյալներին»:
Հիշեցնենք, որ Իվան Գոլունովին ձերբակալել էին հունիսի 6-ին՝ թմրանյութերի վաճառք իրականացնելու փորձի համար: Նրա դեմ հարուցված քրեական գործն ավելի վաղ կարճվել էր՝ ապացույցների բացակայության պատճառով:
Նշվում է, որ գործով առգրավված իրերից ոչ մեկի վրա չի հայտնաբերվել լրագրողի մատնահետքը: Ինչպես նաև նրա մատներին, եղունգների տակ չի հայտնաբերվել արգելված նյութի հետքեր, իսկ թմրանյութի օգտագործման փորձաքննությունը բացասական արդյունք է տվել:

















































Շիրակցի դպրոցականները մեկնել են ամառային հանգստի՝ դեպի «Արագած» ճամբար
Հայաստանում կենսաթոշակառուների համար նոր հնարավորություններ են բացվում
Իսպանիայի ընտրանու հարձակվողը վնասվածք ունի
Երևանում մի քանի փողոցներում կփոխվի երթևեկության կազմակերպումը
Անտարկտիդայում հայտնաբերված առաջին դինոզավրի ոսկորը գտել են դարակում
Գալուզինը կասկածի տակ է դնում եվրոպական շուկաների՝ Հայաստանի համար այլընտրանք լինելը
Ոստիկանության գվարդիայի ծառայողներն ու համայնքային ոստիկանները թմրամիջոց պահելու դեպքեր են բացահայտե...
Մեծացել է ռուբլու առքի և վաճառքի տարբերությունը․ ի՞նչ վտանգներ կան բանկային համակարգի համար
Արարատի մարզ Քաղցրաշեն գյուղում կաթնամթերքի արտադրամասի գործունեություն է կասեցվել
Թուրքիան արձագանքել է Իսրայելի կառավարության կողմից Հայոց ցեղասպանությունը ճանաչող բանաձևի հաստատման...