Ռուսաստանում ադրբեջանցուն սպանել են ու մարմինն այրել
Ռուսաստանի Սամարայի մարզում հանցագործները հաշվեհարդար են կատարել ադրբեջանցու նկատմամբ, իսկ մարմինն այրել:
«63. Սամարա-Օնլայն» պարբերականը հայտնում է, որ հունիսի 9-ի գիշերը Սամարայի մարզի Պոխվիստնեւոյից ոչ հեռու անտառատնկման տարածքում «ԳԱԶել» է այրվել: Կրակը մարելուց հետո հրշեջները մեքենայի մեջ երիտասարդ ադրբեջանցու մարմին են հայտնաբերել: Սկզբում մտածել են, թե նա կրակի հետեւանքով է մահացել: Սակայն դատաբժշկական փորձաքննությունը պարզել է, որ 29-ամյա ադրբեջանցուն նախ սպանել են, հետո փորձել են այրել: Հիմա իրավապահները քննում են քրեական միջադեպը: Այս պահին հայտնի ամեն ինչի մասին պարբերականին պատմել է սպանված Էլմիր Ա.-ի հարազատ եղբայրը՝ Աֆսունը: Նրա խոսքով՝ եղբոր հետ գործերով գնացել էին Պոխվիստնեւո:
Գործերն ավարտելով՝ Էլմիրը եղբորն ասել է՝ դու վերադարձիր, իսկ ես մի փոքր կուշանամ: Այդ պահից նրա հետ կապ հաստատել չի հաջողվել, ասել է Աֆսունը: Ավելի ուշ սպանվածի հեռախոսի մեջ աղջկա հետ նամակագրություն են հայտնաբերել: Եղբայրն ասում է, որ նրա անունից ուղարկված հաղորդագրություններով Էլմիրին գրավել տարել են քաղաքի ծայրում գտնվող տուն: Ազգականները կարծում են, որ նրան այնտեղ դանակով մի քանի անգամ հարվածել են: Այս վնասվածքների հետեւանքով նա մահացել է:
«Մեզ հայտնի չէ, թե ով է այս Կատյան, նրանց ինչ հարաբերություններ էին կապում՝ ընկերական, թե գործնական: Այդ օրը մենք առաջին անգամ լսեցինք այդ աղջկա մասին: Հիմա որոշ պարբերականներ գրում են՝ իբր, եղբայրս կապ է ունեցել ամուսնացած տիկնոջ հետ, եւ նրա նկատմամբ հաշվեհարդար է կատարել զայրացած ամուսինը: Դա ճիշտ չէ: Այդ աղջիկն ամուսնացած չի: Տղան, որը կապ ունի հանցագործության հետ, ամուսինը չէ, այլ նրան սիրահետողը»,- հստակեցրել է Աֆսունը:
Նրա խոսքով՝ Էլմիրի դեռեւս տաք մարմինը փաթաթել են գորգի մեջ եւ բեռնել իր իսկ «ԳԱԶել»: «Դա 2008 թվականի արտադրության մեքենա էր, որով նա աշխատում էր: Բեռներ էին տեղափոխում: Իսկ այստեղ նրան են որպես բեռ թափքի մեջ դրել: Սպանությունը տեղի է ունեցել Պոխվիստնեւոյի ծայրամասի տանը, նրան ամբողջ քաղաքով տարել են հակառակ ծայրը, «ԳԱԶել»-ը քշել են անտառատնկարան: Հանել են դին, նստեցրել վարորդի տեղում: Ցանկանում էին ամեն ինչ այնպես ներկայացնել՝ իբր ինքն է այրել: Հանցագործը բենզին է լցրել բենզաբաքից, լցրել է խցիկի մեջ եւ հատակին ու այն այրել է: Երբ հրշեջներին տեսել է, թաքնվել է»,- ասել է Աֆսունը:
Սպանվածի ազգականները մտավախություն ունեն, որ Էլմիրի մահվան մեջ մեղավորները կխուսափեն պատասխանատվությունից: Էլմիրն ուներ կին եւ տարեց ծնողներ:

















































Շիրակցի դպրոցականները մեկնել են ամառային հանգստի՝ դեպի «Արագած» ճամբար
Հայաստանում կենսաթոշակառուների համար նոր հնարավորություններ են բացվում
Իսպանիայի ընտրանու հարձակվողը վնասվածք ունի
Երևանում մի քանի փողոցներում կփոխվի երթևեկության կազմակերպումը
Անտարկտիդայում հայտնաբերված առաջին դինոզավրի ոսկորը գտել են դարակում
Գալուզինը կասկածի տակ է դնում եվրոպական շուկաների՝ Հայաստանի համար այլընտրանք լինելը
Ոստիկանության գվարդիայի ծառայողներն ու համայնքային ոստիկանները թմրամիջոց պահելու դեպքեր են բացահայտե...
Մեծացել է ռուբլու առքի և վաճառքի տարբերությունը․ ի՞նչ վտանգներ կան բանկային համակարգի համար
Արարատի մարզ Քաղցրաշեն գյուղում կաթնամթերքի արտադրամասի գործունեություն է կասեցվել
Թուրքիան արձագանքել է Իսրայելի կառավարության կողմից Հայոց ցեղասպանությունը ճանաչող բանաձևի հաստատման...