Իվան Գոլունովի մայրը լրագրողներին տորթ է հյուրասիրել
Ռուսական «Медуза» լրատվական գործակալության թղթակից Իվան Գոլունովի մայրը` Սվետլանան, հայտարարել է, որ բոլորի նման ինքն էլ ուրախ է որդու ազատ արձակվելու առիթով: Այս մասին տեղեկացնում է Ruptly գործակալությունը: Սվետլանան լրագրողներին տորթ է հյուրասիրել և շնորհավորել բոլորին:
«Ես Իվանի մայրն եմ: Շնորհակալ եմ բոլորիցդ աջակցության և պաշտպանության համար: Դա նկատելի էր: Խոնարհվում եմ բոլորիդ առաջ: Իհարկե, բոլորիդ նման ես էլ ուրախ եմ»,- ասել է Սվետլանան և հավելել, որ տեղյակ չէ, թե ներկա պահին որտեղ է որդին և, հնարավոր է, տնային կալանքից ազատվելուց հետո մեկ գիշեր տուն չվերադառնա:
Հիշեցնենք, որ Իվան Գոլունովին ձերբակալել էին հունիսի 6-ին՝ թմրանյութերի վաճառք իրականացնելու փորձի համար: Նրա դեմ հարուցված քրեական գործն ավելի վաղ կարճվել էր՝ ապացույցների բացակայության պատճառով:

















































Շիրակցի դպրոցականները մեկնել են ամառային հանգստի՝ դեպի «Արագած» ճամբար
Հայաստանում կենսաթոշակառուների համար նոր հնարավորություններ են բացվում
Իսպանիայի ընտրանու հարձակվողը վնասվածք ունի
Երևանում մի քանի փողոցներում կփոխվի երթևեկության կազմակերպումը
Անտարկտիդայում հայտնաբերված առաջին դինոզավրի ոսկորը գտել են դարակում
Գալուզինը կասկածի տակ է դնում եվրոպական շուկաների՝ Հայաստանի համար այլընտրանք լինելը
Ոստիկանության գվարդիայի ծառայողներն ու համայնքային ոստիկանները թմրամիջոց պահելու դեպքեր են բացահայտե...
Մեծացել է ռուբլու առքի և վաճառքի տարբերությունը․ ի՞նչ վտանգներ կան բանկային համակարգի համար
Արարատի մարզ Քաղցրաշեն գյուղում կաթնամթերքի արտադրամասի գործունեություն է կասեցվել
Թուրքիան արձագանքել է Իսրայելի կառավարության կողմից Հայոց ցեղասպանությունը ճանաչող բանաձևի հաստատման...