Տոկաեւը ստանձնեց Ղազախստանի նախագահի պաշտոնը
Ղազախստանի նախագահական ընտրություններում հաղթած Կասիմ-Ժոմարտ Տոկաեւը երդվել է հանրապետության ժողովրդին եւ ստանձնել պետության ղեկավարի պաշտոնը, փոխանցում է Tengrinews-ը:
«Երդվում եմ հավատարմորեն ծառայել Ղազախստանի ժողովրդին, խստորեն հետեւել սահմանադրությանն ու Ղազախստանի օրենքներին, բարեխղճորեն կատարել ինձ վրա դրված Ղազախստանի նախագահի բարձր պարտականությունները»,- ասել է նա այսօր հանդիսավոր արարողության ժամանակ:
Ղազախստանում 6-րդ նախագահական ընտրություններն անցկացվել են հունիսի 9-ին: ԿԸՀ տվյալներով՝ ընտրողների ձայների 70,96 տոկոսով հաղթել է Տոկաեւը, որին առաջադրել էր առաջին նախագահ Նուրսուլթան Նազարբաեւի գլխավորած Nur Otan կուսակցությունը:

















































Շիրակցի դպրոցականները մեկնել են ամառային հանգստի՝ դեպի «Արագած» ճամբար
Հայաստանում կենսաթոշակառուների համար նոր հնարավորություններ են բացվում
Իսպանիայի ընտրանու հարձակվողը վնասվածք ունի
Երևանում մի քանի փողոցներում կփոխվի երթևեկության կազմակերպումը
Անտարկտիդայում հայտնաբերված առաջին դինոզավրի ոսկորը գտել են դարակում
Գալուզինը կասկածի տակ է դնում եվրոպական շուկաների՝ Հայաստանի համար այլընտրանք լինելը
Ոստիկանության գվարդիայի ծառայողներն ու համայնքային ոստիկանները թմրամիջոց պահելու դեպքեր են բացահայտե...
Մեծացել է ռուբլու առքի և վաճառքի տարբերությունը․ ի՞նչ վտանգներ կան բանկային համակարգի համար
Արարատի մարզ Քաղցրաշեն գյուղում կաթնամթերքի արտադրամասի գործունեություն է կասեցվել
Թուրքիան արձագանքել է Իսրայելի կառավարության կողմից Հայոց ցեղասպանությունը ճանաչող բանաձևի հաստատման...