Վրաստանն աջակցության պակաս չի ունենա. Պոմպեո
Վրաստանի ջանքերն ամրապնդում են իմ հավատը, եւ ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփի եւ ԱՄՆ ողջ կառավարության անունից հայտարարում եմ, որ դուք ՆԱՏՕ-ին անդամակցելու ճանապարհին ԱՄՆ-ի աջակցության պակաս չեք ունենա: Այս մասին հայտարարել է ԱՄՆ պետքարտուղար Մայք Պոմպեոն Վրաստանի վարչապետ Մամուկա Բախտաձեի հետ հանդիպումից հետո, հաղորդում է «Ինտերպրեսնյուզ»-ը:
Պոմպեոն անդրադարձել է Ռազմավարական գործընկերության խարտիայի 10-ամյակին եւ նշել, որ հոբելյանական հռչակագրում, որն այսօր կհրապարակվի, կնշվեն երկկողմ հարաբերությունների հետագա ուղղությունները:
«Հուսով եմ՝ Վրաստանը հետագայում եւս տրամադրված կլինի բարեկամական եւ կհիմնվի ընդհանուր պարտավորությունների վրա: Վրաստանը ՆԱՏՕ-ի դաշնակից հայցվորի կարգավիճակում է, եւ դա այն պատճառներից մեկն է, որ մենք սերտորեն համագործակցում ենք: Նախագահ Թրամփը բոլոր ազգերն կոչ է արել առավել մեծ ջանքեր գործադրել գլոբալ մարտահրավերները հաղթահարելու համար: Վրաստանը բարեխղճորեն է կատարում այդ կոչը Աֆղանստանում ահաբեկչության դեմ պայքարում: Այսօր վրցի խիզախ զինծառայողները հրաժարվել են ամեն ինչից եւ ամերիկացի զինծառայողների հետ կողք-կողքի պայքարում են խաղաղության համար: Ընդհանուր առմամբ 870 վրացի զինծառայող է ծառայում ՆԱՏՕ-ի խաղաղապահ առաքելությունում»,- ասել է Պոմպեոն:
Բախտաձեն շնորհակալություն է հայտնել Պոմպեոյին Վրաստանին աջակցելու համար եւ նշել այն արդյունքները, որոնք գրանցվել են ԱՄՆ-Վրաստան 10 տարվա ռազմավարական գործընկերության ընթացքում:

















































Շիրակցի դպրոցականները մեկնել են ամառային հանգստի՝ դեպի «Արագած» ճամբար
Հայաստանում կենսաթոշակառուների համար նոր հնարավորություններ են բացվում
Իսպանիայի ընտրանու հարձակվողը վնասվածք ունի
Երևանում մի քանի փողոցներում կփոխվի երթևեկության կազմակերպումը
Անտարկտիդայում հայտնաբերված առաջին դինոզավրի ոսկորը գտել են դարակում
Գալուզինը կասկածի տակ է դնում եվրոպական շուկաների՝ Հայաստանի համար այլընտրանք լինելը
Ոստիկանության գվարդիայի ծառայողներն ու համայնքային ոստիկանները թմրամիջոց պահելու դեպքեր են բացահայտե...
Մեծացել է ռուբլու առքի և վաճառքի տարբերությունը․ ի՞նչ վտանգներ կան բանկային համակարգի համար
Արարատի մարզ Քաղցրաշեն գյուղում կաթնամթերքի արտադրամասի գործունեություն է կասեցվել
Թուրքիան արձագանքել է Իսրայելի կառավարության կողմից Հայոց ցեղասպանությունը ճանաչող բանաձևի հաստատման...