ԱՄՆ-ում ներկայացրել են վագրի և առյուծի՝ 320 կգ կշռող հիբրիդին (լուսանկարներ, տեսանյութ)
ԱՄՆ-ում կենդանիների պահպանությամբ զբաղվող Մայք Հոլսթոնն ու Քոդի Անթլը վագրի և առյուծի՝ Ապոլոն անունով հիբրիդին զբոսանքի են տարել Հարավային Կառոլինա նահանգի Միրթլ Բիչ քաղաքում, գրում է Daily Mail-ը:
Ապոլոնը մոտ 320 կգ է կշռում, նա արու առյուծի և էգ վագրի հիբրիդ է, որն իր չափերով տարբերվում է էգ առյուծի և արու վագրի հիբրիդից. վերջինս սովորաբար ավելի փոքր է լինում:
Այս հազվագյուտ հիբրիդն առաջին անգամ ի հայտ է եկել 19-րդ դարում՝ Հնդկաստանում, սակայն այն հանդիպում է միայն գերության պայմաններում, քանի որ վայրի բնության մեջ վագրերն ու առյուծներն առանձին են ապրում: Ենթադրվում է, որ աշխարհում այս հիբրիդի 1000-ից էլ պակաս ներկայացուցիչ կա:
Ապոլոնն իր 3 եղբայրների հետ աշխարհում վագրի ու առյուծի առաջին սպիտակ հիբրիդն է, որը ծնվել է 2013թ.-ին:
Ապոլոնի ազգականներից մեկը՝ Հերկուլես անունով կենդանին, վագրի ու առյուծի՝ աշխարհում ամենամեծ հիբրիդն է, որը 408 կգ է կշռում և 3,3 մետր հասակ ունի:
YouTube-ի օգտատերերը բազմաթիվ մեկնաբանություններ են թողել զբոսանքի տեսանյութի տակ: Նրանցից ոմանք հիացել են կենդանու գեղեցկությամբ, մյուսներն էլ դատապարտել են կենդանիների հիբրիդացումը՝ զգուշացնելով երևույթի անբնական լինելու և ստացված կենդանիների առողջությանը սպառնացող վտանգների մասին:

















































Շիրակցի դպրոցականները մեկնել են ամառային հանգստի՝ դեպի «Արագած» ճամբար
Հայաստանում կենսաթոշակառուների համար նոր հնարավորություններ են բացվում
Իսպանիայի ընտրանու հարձակվողը վնասվածք ունի
Երևանում մի քանի փողոցներում կփոխվի երթևեկության կազմակերպումը
Անտարկտիդայում հայտնաբերված առաջին դինոզավրի ոսկորը գտել են դարակում
Գալուզինը կասկածի տակ է դնում եվրոպական շուկաների՝ Հայաստանի համար այլընտրանք լինելը
Ոստիկանության գվարդիայի ծառայողներն ու համայնքային ոստիկանները թմրամիջոց պահելու դեպքեր են բացահայտե...
Մեծացել է ռուբլու առքի և վաճառքի տարբերությունը․ ի՞նչ վտանգներ կան բանկային համակարգի համար
Արարատի մարզ Քաղցրաշեն գյուղում կաթնամթերքի արտադրամասի գործունեություն է կասեցվել
Թուրքիան արձագանքել է Իսրայելի կառավարության կողմից Հայոց ցեղասպանությունը ճանաչող բանաձևի հաստատման...