Իմ Հերոս նախագիծ
Գլխավոր Թոփ լուրեր Լրահոս Վիդեո Թրենդ
Այրվել է ավտոմեքենա Դուբայում և Աբու Դաբիում պայթյունների ձայներ են լսվել․ ՀՕՊ-ն ակտիվ աշխատում է Գիշերային ժամերին տղամարդը կոտրել է Երևանի տարբեր փողոցներում կայանված մեքենաների դռների ապակիները, գողացել իրեր Կատար լրացուցիչ կործանիչներ, իսկ Կիպրոս՝ ուղղաթիռներ կուղարկվեն․ Սթարմեր Պայթյուն՝ Երևան-Սևան ճանապարհի գազալցակայաններից մեկում․ կա տուժած Մի շարք տարածքներ հանրային գերակա շահ կճանաչվեն ՀՀ տարածքում կան փակ և դժվարանցանելի ավտոճանապարհներ Հայաստանի և ԱՄԷ-ի ԱԳ նախարարները մտահոգություն են հայտնել Մերձավոր Արևելքում ստեղծված իրավիճակի կապակցությամբ «Արմեդ» համակարգում ԱՀԱ շահառուի կարգավիճակը չի երևում․ ՄՔԾ-ն պարզաբանում է՝ ինչ անել ՀՀ տարածքում կրակոցներ, պայթյուններ չեն արձանագրվել. ՊՆ Թուլուզը 11 մետրանոցներով հաղթեց Մարսելին՝ դուրս գալով կիսաեզրափակիչ Գոնսալեսի հեռացումը պարզապես սարսափելի էր. նման բան չպետք է լինի

Այրվել է ավտոմեքենաԴուբայում և Աբու Դաբիում պայթյունների ձայներ են լսվել․ ՀՕՊ-ն ակտիվ աշխատում էԳիշերային ժամերին տղամարդը կոտրել է Երևանի տարբեր փողոցներում կայանված մեքենաների դռների ապակիները, գողացել իրերԿատար լրացուցիչ կործանիչներ, իսկ Կիպրոս՝ ուղղաթիռներ կուղարկվեն․ ՍթարմերՊայթյուն՝ Երևան-Սևան ճանապարհի գազալցակայաններից մեկում․ կա տուժածՄի շարք տարածքներ հանրային գերակա շահ կճանաչվենՀՀ տարածքում կան փակ և դժվարանցանելի ավտոճանապարհներՀայաստանի և ԱՄԷ-ի ԱԳ նախարարները մտահոգություն են հայտնել Մերձավոր Արևելքում ստեղծված իրավիճակի կապակցությամբ«Արմեդ» համակարգում ԱՀԱ շահառուի կարգավիճակը չի երևում․ ՄՔԾ-ն պարզաբանում է՝ ինչ անելՀՀ տարածքում կրակոցներ, պայթյուններ չեն արձանագրվել. ՊՆԹուլուզը 11 մետրանոցներով հաղթեց Մարսելին՝ դուրս գալով կիսաեզրափակիչԳոնսալեսի հեռացումը պարզապես սարսափելի էր. նման բան չպետք է լինի Կառլո Անչելոտին իր աջակցությունն է հայտնել Մադրիդի «Ռեալի» հարձակվող Ռոդրիգո ԳոեսինՀԷՑ-ի պետականացումը մեծ ծանրաբեռնվածություն չի լինի բյուջեի համար. վարչապետԱրշակ արքեպիսկոպոս Խաչատրյանն ազատ է արձակվելԻրանում զոհերի թիվը գերազանցում է 1000-ը. Իրանի Կարմիր մահիկի ընկերությունՄարտի 6-ին առանձին շրջաններում սպասվում է քամու ուժգնացում«Նյուքասլը» հիմնական ժամանակի վերջին րոպեին կարողացավ հաղթանակ կորզել Ռեալը ներքին հետաքննություն է սկսել«Երեխաները պետք է գնան նոր դպրոց նոր ճանապարհներով». Նորակառույց դպրոցներ տանող ճանապարհները կհիմնանորոգվենԻրանական պատերազմի պատճառով ավիաընկերությունները 23,000 չվերթ են չեղարկել. Wizz Air-ը 50 միլիոն եվրոյի վնաս է կրելՌուսաստանն Իրանից որևէ օգնության խնդրանք չի ստացելՕպերատիվ իրավիճակը հանրապետությունում մարտի 4-ից 5-ըՕգոստոսի 8-ի համաձայնությունների արդյունքում Պարսից ծոց-Սև ծով գիծը պետք է աշխատի. ՓաշինյանԷլեկտրամոբիլների գույքահարկի հաշվարկման կանոններում փոփոխություն կկատարվիՀայ հրաձիգները 4 ոսկե, 8 արծաթե և 1 բրոնզե մեդալ են նվաճել Երևանում անցկացված Եվրոպայի առաջնությունումՀանցավոր խումբը ձերբակալվեց գողոնը ձեռքներին․ Լոռու քրեական ոստիկանների բացահայտումը (տեսանյութ)Վերականգնվում է Վերին Դվինի ասորական Ումրա (Մար Թումա) եկեղեցինՆորահայտ հուշարձանի կարգավիճակ են ստացել 9 պատմամշակութային կառույցներ (ֆոտոշարք)Կառավարությունը հավանություն է տվել Հայաստան–Ղազախստան ռազմական հետախուզական համագործակցության համաձայնագրինԲեն Գուրիոնը վերաբացվել է պատերազմի սկսվելուց հետո առաջին անգամԱրթիկում կասեցվել է հանրային սննդի օբյեկտի արտադրական գործունեությունը ԱՄՆ Սենատը մերժել է Թրամփի ռազմական լիազորությունները սահմանափակող բանաձևըՈր խմբի համար որքան կբարձրանա կենսաթոշակըՀույս ունենամ՝ հնարավորինս շուտ ոչ միայն Ադրբեջանից ապրանքներ կներմուծենք, այլև Հայաստանից ապրանքներ կարտահանվեն Ադրբեջան. ՓաշինյանԻնչո՞ւ էր ստել Արման ԹաթոյանըԱյս միջադեպի համար ամբողջությամբ պատասխանատվությունը կրում է Իրանը. Ադրբեջանի ՊՆ«Զայեդ» մրցանակի գումարը փոխանցվել է ինձ, բայց չեմ որոշել՝ ինչ ուղղությամբ եմ ծախսելու. ՓաշինյանԻրանական անօդաչու թռչող սարքերը՝ Նախիջևանի օդանավակայանի վրա«Հայկական երկաթուղու» հետ կապված ՌԴ-ի մեր գործընկերների կողմից որոշակի ըմբռնում ենք տեսնում. ՓաշինյանԹեհրանը իրաքյան քրդերին նախազգուշացրել է սահմանամերձ շրջաններում ակտիվության համարՄենք ճանապարհի այն կետում չենք, որ ռուսական ռազմաբազան մեր ճանապարհը փակի. ՓաշինյանԱՄՆ-ն կզղջա «Դենա» ֆրեգատին հարված հասցնելու համար. Իրանի ԱԳ նախարարԻսրայելի ավիահարվածները Բեյրութին․ կան զոհեր և վիրավորներՍտուգումների արդյունքում հայտնաբերվել է թերլիցքավորում. կասեցվել է վառելիքաբաշխիչ աշտարակի գործունեությունըԵկե՛ք ցնծանք և ուրախանանք ամեն դարձի եկող մեղավորի համար. տեր Վրթանես ԲաղալյանԱպրիլի 1-ից 623,353 հոգու կենսաթոշակը կբարձրանա 10 հազար դրամով և ավելի, 39,594 հոգունը` շուրջ 8500 դրամով«Գորիս» ՔԿՀ-ում հայտնաբերել են արգելված իրերով ներնետված փաթեթՀեգսեթը Իսրայելին կոչ է արել շարունակել Իրանի դեմ ռազմական գործողություններըՀերթական աշխատանքային այցը՝ Հայոց ցեղասպանության հուշահամալիր
Հայաստան

Չի կարող 2 ատյան միեւնույն հարցի վերաբերյալ միաժամանակ պրոցես ունենալ. Հովհաննես Խուդոյան

«Վերաքննիչ դատարանն ի սկզբանե զրկված է հնարավորությունից՝ քննության առնելու ՍԴ դիմելու հարցը»,-այս մասին այսօր «Փաստինֆո»-ի հետ զրույցում ասաց Ռոբերտ Քոչարյանի պաշտպան Հովհաննես Խուդոյանը. «Գործի վարույթի կասեցումը ենթադրաբար կարող է բողոքարկվել Վերաքննիչ ատյան, սակայն չի կարող քննարկվել՝ արդյոք առաջին ատյանի դատարանը կարող է դիմել ՍԴ թե ոչ։ Դատարանը գտել է, որ դրա անհրաժեշտությունը կա, ինքը կասկած է ունեցել եւ դրա համար դիմել է ՍԴ»,-նշեց նա։

Ըստ Խուդոյանի՝ կոնկրետ դեպքում գնահատականը տալիս է ՍԴ-ն. «Սահմանադրական դատարանում հետագա վարույթի վրա միակ ազդեցություն կարող է ունենալ Սահմանադրական դատարանը։ Ինքն է որոշում վարույթ ընդունում է, վերջնական որոշում տալիս է թե ոչ։ Որեւէ այլ դատավարական գործընթաց չի կարող արգելք լինել դրա համար։ Հակառակը, ՍԴ ցանկացած որոշում կարող է իր ազդեցությունն ունենալ քրեական վարույթի վրա»։

Խուդոյանի խոսքով՝ եթե դատարանի որոշոււմն անհիմն է, այսինքն՝ կասկած չկա, ՍԴ-ն պարզապես վարույթ չի ընդունում, եթե կասկածը առերեւույթ հիմնավոր է, ՍԴ-ն գործը ընդունում է քննության. «Այսինքն՝ չի կարող 2 ատյան` Վերաքննիչ դատարանը եւ Սահմանադրական դատարանը, միեւնույն հարցի վերաբերյալ միաժամանակ պրոցես ունենալ»։

Այս պարագայում, ըստ պաշտպանի, Վերաքննիչ դատարանը կարող է գնահատել՝ գործի վարույթը կասեցնելը իրավաչափ է եղել թե ոչ. «Այսինքն՝ Վերաքննիչը պետք է ընդամենը մեկ հարցի պատասխան տա. արդյո՞ք Քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով առաջին ատյանի դատարանը դիմել է ՍԴ. եթե դիմել է, ապա կասեցման հիմքը կա, եթե չի դիմել, ապա կասեցման հիմքը պետք է վերացվի։ Ակնհայտ է, որ այս դեպքում դիմել է, ուստի այս բողոքը ձեւական բնույթ է կրում»։

Հովհաննես Խուդոյանի կարծիքով՝ այս հարցի քննությունը Վերաքննիչում մեկ ամսից ավել չի տեւի։