Պուտինը Ռուսաստանը համեմատել է «խելացի կապիկի» հետ
ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինը Պետերբուրգյան միջազգային տնտեսական համաժողովի լիագումար նիստում պատկերավոր կերպով բնորոշել է Ռուսաստանի դերը համաշխարհային տնտեսական առաջնության համար պայքարում:
Ինչպես փոխանցում է REGNUM գործակալությունը, հարց է հնչել Չինաստանի և ԱՄՆ-ի միջև առևտրային պատերազմների քննարկման համատեքստում: «Չինացիները լավ ասացվածք ունեն. երբ երկու վագր մենամարտում են հեռվում, խելացի կապիկը նստած նայում է, թե ինչով դա կավարտվի», - պատասխանել է Պուտինը:
«Սակայն ամեն ինչ փոխվում է, այդ թվում և այդ պատկերը», - հավելել է Պուտինը՝ ընդգծելով, որ այսօր Ռուսաստանը շարունակում է հավատարիմ մնալ սկզբունքներին, որոնք բոլորովին վերջերս են հայտարարվել նաև ԱՄՆ-ի կողմից. դրանք են ազատ առևտրի և միջազգային տնտեսական ասպարեզում ժողովրդավարության գաղափարները:
«Մենք այսօր տեսնում ենք, թե ինչ է կատարվում. նրանք այլ գործելակերպ են սահմանում: Երբ հայտնվեցին ուժեղ մրցակիցներ, որոնք այսօր թափ են հավաքում, ԱՄՆ-ին թվում է, թե նման միջոցներն ընդունելի են, այդպիսով տարատեսակ սահմանափակումներ, մաքսատուրքային պատերազմներ են ընթանում: Դա մեծ վնաս է հասցնում», - ասել է ՌԴ նախագահը:
Վերջինս մատնանշել է, որ եթե մինչև 2022 թվականը նման սահմանափակումները շարունակեն աճել, դա կհանգեցնի համաշխարհային ՀՆԱ-ի նվազմանը 2 տոկոսով, իսկ համաշխարհային առևտրի ծավալները կնվազեն 17 տոկոսով:

















































Շիրակցի դպրոցականները մեկնել են ամառային հանգստի՝ դեպի «Արագած» ճամբար
Հայաստանում կենսաթոշակառուների համար նոր հնարավորություններ են բացվում
Իսպանիայի ընտրանու հարձակվողը վնասվածք ունի
Երևանում մի քանի փողոցներում կփոխվի երթևեկության կազմակերպումը
Անտարկտիդայում հայտնաբերված առաջին դինոզավրի ոսկորը գտել են դարակում
Գալուզինը կասկածի տակ է դնում եվրոպական շուկաների՝ Հայաստանի համար այլընտրանք լինելը
Ոստիկանության գվարդիայի ծառայողներն ու համայնքային ոստիկանները թմրամիջոց պահելու դեպքեր են բացահայտե...
Մեծացել է ռուբլու առքի և վաճառքի տարբերությունը․ ի՞նչ վտանգներ կան բանկային համակարգի համար
Արարատի մարզ Քաղցրաշեն գյուղում կաթնամթերքի արտադրամասի գործունեություն է կասեցվել
Թուրքիան արձագանքել է Իսրայելի կառավարության կողմից Հայոց ցեղասպանությունը ճանաչող բանաձևի հաստատման...