Մեր դաշինքը Ռուսաստանի եւ Հայաստանի ռազմավարական շահերից է բխում. ՌԴ դեսպանը՝ հայ-ռուսական հարաբերությունների մասին
Մեզ իսկապես շատ բան է կապում՝ ոչ միայն պատմական, այլ նաեւ մշակութային, հոգեւոր, տնտեսական, ինչպես նաեւ անվտանգության ոլորտում ամուր եւ հուսալի կապերը: Այս մասին NEWS.am-ի հետ զրույցում հայտարարել է Հայաստանում Ռուսաստանի արտակարգ եւ լիազոր դեսպան Սերգեյ Կոպիրկինը:
«Իմ կարծիքով, դա իմ համոզմունքն է, մեր երկու երկրների հարաբերությունները շատ ամուր են: Մեզ իսկապես շատ բան է կապում՝ ոչ միայն պատմական, այլ նաեւ մշակութային, հոգեւոր, տնտեսական, ինչպես նաեւ անվտանգության ոլորտում ամուր եւ հուսալի կապերը: Մենք միմյանց կարիքն ունենք: Հայաստանը պետք է Ռուսաստանին, Ռուսաստանը՝ Հայաստանին»,- ասել է Կոպիրկինը:
Դեսպանի խոսքով՝ այդ ամենն ամուր հիմք է երկու երկրների հարաբերությունների համար, եւ երկու երկրների ղեկավարություններն եւս կարծում են, որ մենք ռազմավարապես մոտ ենք եւ միմյանց կարիքն ունենք:
«Մեր համագործակցությունը, բարեկամությունն ու դաշնակցությունը բխում է Ռուսաստանի եւ Հայաստանի շահերից: Եվ այդ հիմքն է սահմանում երկու երկրների կառավարությունների մոտեցումը մեր հարաբերությունների հանդեպ: Բնականաբար, կյանքը դժվար է, աշխարհը փոփոխվում է, հարաբերությունները տարբեր են լինում, եւ դրանցում հարցեր են առաջանում: Դա անխուսափելի է, սակայն գլխավորն այն է, որ երկու կողմերը հասկանան միմյանց, մենք իսկապես դաշնակիցներ եւ եղբայրական երկրներ ենք: Եվ համոզված եմ, որ հենց դա կսահմանի մեր հարաբերությունների հեռանկարը»,- ընդգծել է ՌԴ դեսպանը:
Դիվանագետը չի համաձայնվել այն մտքի հետ, թե Հայաստանի եւ Ռուսաստանի հարաբերություններում պոտենցիալը շատ առումներով չի իրականացվել: Նրա խոսքով՝ պարզապես կան ոլորտներ, որոնք կարող են առավել ակտիվ օգտագործվել.
«Բոլոր ոլորտները, այդ թվում՝ մշակույթ, գիտություն, կրթություն, տուրիզմ, տեխնոլոգիաներ: Կարծում եմ՝ սրանք այն ուղղություններն են, որոնց հատուկ ուշադրություն կհատկացնենք»:

















































Շիրակցի դպրոցականները մեկնել են ամառային հանգստի՝ դեպի «Արագած» ճամբար
Հայաստանում կենսաթոշակառուների համար նոր հնարավորություններ են բացվում
Իսպանիայի ընտրանու հարձակվողը վնասվածք ունի
Երևանում մի քանի փողոցներում կփոխվի երթևեկության կազմակերպումը
Անտարկտիդայում հայտնաբերված առաջին դինոզավրի ոսկորը գտել են դարակում
Գալուզինը կասկածի տակ է դնում եվրոպական շուկաների՝ Հայաստանի համար այլընտրանք լինելը
Ոստիկանության գվարդիայի ծառայողներն ու համայնքային ոստիկանները թմրամիջոց պահելու դեպքեր են բացահայտե...
Մեծացել է ռուբլու առքի և վաճառքի տարբերությունը․ ի՞նչ վտանգներ կան բանկային համակարգի համար
Արարատի մարզ Քաղցրաշեն գյուղում կաթնամթերքի արտադրամասի գործունեություն է կասեցվել
Թուրքիան արձագանքել է Իսրայելի կառավարության կողմից Հայոց ցեղասպանությունը ճանաչող բանաձևի հաստատման...