Թրամփը բրիտանացի պաշտոնյաներին վստահեցրել է, որ չի ձգտում Իրանի հետ ռազմական առճակատման
ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը բրիտանացի պաշտոնյաներին վստահեցրել է, որ չի ձգտում Իրանի հետ ռազմական առճակատման, այլ ցանկանում է ուղիղ բանակցություններ սկսել Թեհրանի հետ:
Ինչպես գրում է Guardian-ը, չնայած վստահեցումներին՝ բրիտանացի պաշտոնյաները շարունակում են նյարդայնանալ:
Ամերիկացի պաշտոնյաները վստահեցրել են, որ Թրամփը չի ցանկանում պատերազմել Իրանի հետ, նրանք նաեւ պնդել են, որ տարածաշրջան հավելյալ զորք եւ ավիակիր ուղարկելը զսպող գործոն է:
Մեծ Բրիտանիան, սակայն, Իրանի հարցում տարաձայնություններ ունի Վաշինգտոնի հետ: Մեծ Բրիտանիայում կարծում են, որ ԱՄՆ-ի տնտեսական ճնշման քաղաքականությունը վնաս է հասցնում Իրանին եւ երկիրը տանում է սնանկության ուղղությամբ: Պաշտոնական անձինք նաեւ հայտարարել են, որ Իրանի արտաքին գործերի նախարար Ջավադ Զարիֆը մանդատ ունի որոշակի պայմաններով բանակցությունների համար:
Թեհրանի հետագա գործողությունները, հավանաբար, կհանգեցնեն ՄԱԳԱՏԷ-ի այն հայտարարությանը, որ Իրանը չի պահպանում համաձայնագիրը, ինչը ուժգնացնում է լարվածությունը:
Իրանը հույս ունի, որ Ճապոնայի վարչապետ Սինձո Աբեն Թեհրան այցի ընթացքում ուղերձ կհղի ԱՄՆ-ին, որում կներկայացնի բանակցությունների պայմանները:
Իրանի արտաքին գործերի փոխնախարար Աբբաս Արագչին այս շաբաթ ողջունել էր Ճապոնիայի միջնորդությունը՝ ասելով, որ Ճապոնիայի վարչապետի այցը Թեհրան կարող է թուլացնել տարածաշրջանային լարվածությունը:
Աբեն կհանդիպի նաեւ Իրանի հոգեւոր առաջնորդ Սեյեդ Ալի Համենեիի հետ: Նա վարչապետ ընտրվելուց հետո 6 անգամ հանդիպել է Իրանի նախագահ Հասան Ռոհանիի հետ, եւ Ճապոնիան չի աջակցել Թրամփի՝ Երուսաղեմն Իսրայելի մայրաքաղաք ճանաչելու որոշումը:
Այս շաբաթ ԱՄՆ պետքարտուղար Մայք Պոմպեոն հայտարարել էր, որ Վաշինգտոնը պատրաստ է բանակցել առանց նախապայմանների, սակայն Թեհրանը կպնդի, որպեսզի ԱՄՆ-ը չեղարկի որոշ պատժամիջոցներ եւ ԱՄՆ-ում ձերբակալված մի շարք քաղբանտարկյալների ազատ արձակի:

















































Շիրակցի դպրոցականները մեկնել են ամառային հանգստի՝ դեպի «Արագած» ճամբար
Հայաստանում կենսաթոշակառուների համար նոր հնարավորություններ են բացվում
Իսպանիայի ընտրանու հարձակվողը վնասվածք ունի
Երևանում մի քանի փողոցներում կփոխվի երթևեկության կազմակերպումը
Անտարկտիդայում հայտնաբերված առաջին դինոզավրի ոսկորը գտել են դարակում
Գալուզինը կասկածի տակ է դնում եվրոպական շուկաների՝ Հայաստանի համար այլընտրանք լինելը
Ոստիկանության գվարդիայի ծառայողներն ու համայնքային ոստիկանները թմրամիջոց պահելու դեպքեր են բացահայտե...
Մեծացել է ռուբլու առքի և վաճառքի տարբերությունը․ ի՞նչ վտանգներ կան բանկային համակարգի համար
Արարատի մարզ Քաղցրաշեն գյուղում կաթնամթերքի արտադրամասի գործունեություն է կասեցվել
Թուրքիան արձագանքել է Իսրայելի կառավարության կողմից Հայոց ցեղասպանությունը ճանաչող բանաձևի հաստատման...