Վաշինգտոնը ցանկանում է համոզել Մոսկվային աջակցել Իրանի հարցում
Միացյալ Նահանգները կարծում է, որ Ռուսաստանը կարող է ավելի համաձայնողական լինել, քան նախկինում, մերձավորարեւելյան տարածաշրջանում Իրանի ազդեցության առումով, որն անհանգստացնում է ԱՄՆ-ին եւ Իսրայելին, տեղեկացնում է Reuters-ը՝ հղում կատարելով ամերիկյան պաշտոնյային։
Անցած շաբաթ ԱՄՆ-ը հայտարարել էր, որ Ջոն Բոլթոնը՝ Սպիտակ տան ազգային անվտանգության հարցերով խորհրդականը, կհանդիպի իսրայելցի եւ ռուս գործընկերների հետ Երուսաղեմում։
Թրամփի աշխատակազմի բարձրաստիճան պաշտոնյան, որը խոսել էր լրագրողների հետ անանունության պայմանով, հանդիպումն «աննախադեպ դիվանագիտական կարեւորություն ունեցող» է անվանել Սիրիայում իրավիճակի քննարկման համար։
Բանավեճերից բացի, «կքննարկվի այն, թե ինչ կարող ենք անել միասին՝ խուսափելու համար Մերձավոր Արեւելքում անհանգստացնող հիմնական գործոնից, որն Իրանի Իսլամական Հանրապետությունն է»,- ասել է պաշտոնյան։
Մայիսին Վաշինգտոնն արագացրել է ավիակիր խմբի տեղակայումը Մերձավոր Արեւելքում, ինչպես նաեւ տարածաշրջան է ուղարկել լրացուցիչ ռմբակոծիչներ եւ Patriot ԶՀՀ-ներ՝ ի պատասխան այն բանի, ինչը նա անվանել է Իրանի կողմից ամերիկյան ուժերի կամ շահերի վրա հարձակվելու հնարավոր պատրաստման տագնապալի ազդանշան։ Թեհրանն այդ կասկածներն անվանել է անհիմն։
Հարցին, թե ինչ է տվել Թրամփի վարչակազմին լավատեսությունն այս հարցում, ամերիկացի պաշտոնյան պատասխանել է, որ Ռուսաստանի մասնակցությունը նման հանդիպմանն Իսրայելում, որն Իրանի երդվյալ թշնամին է, մեծ նշանակություն ունի։
«Այն, որ ռուսաստանցիներն արժեք են տեսնում այս խոսակցություններում, որ նրանք պատրաստ են անել դա հրապարակավ, ես կարծում եմ, ինքնին կարեւոր է,- ասել է պաշտոնյան,- եւ դրա համար մենք հույս ունենք, որ նրանք կգան հանդիպման նոր առաջարկություններով, որոնք թույլ կտան մեզ հասնել առաջընթացի»։
Բացի Բոլթոնից, նիստին կմասնակցեն Իսրայելի ազգային անվտանգության գծով խորհրդական Մեիր Բեն-Շաբաթը եւ Ռուսաստանի Ազգային անվտանգության խորհրդի քարտուղար Նիկոլայ Պատրուշեւը, տեղեկացրել է Թրամփի աշխատակազմը։

















































Հայաստանում կենսաթոշակառուների համար նոր հնարավորություններ են բացվում
Շիրակցի դպրոցականները մեկնել են ամառային հանգստի՝ դեպի «Արագած» ճամբար
Իսպանիայի ընտրանու հարձակվողը վնասվածք ունի
Երևանում մի քանի փողոցներում կփոխվի երթևեկության կազմակերպումը
Անտարկտիդայում հայտնաբերված առաջին դինոզավրի ոսկորը գտել են դարակում
Գալուզինը կասկածի տակ է դնում եվրոպական շուկաների՝ Հայաստանի համար այլընտրանք լինելը
Մեծացել է ռուբլու առքի և վաճառքի տարբերությունը․ ի՞նչ վտանգներ կան բանկային համակարգի համար
Արարատի մարզ Քաղցրաշեն գյուղում կաթնամթերքի արտադրամասի գործունեություն է կասեցվել
Ոստիկանության գվարդիայի ծառայողներն ու համայնքային ոստիկանները թմրամիջոց պահելու դեպքեր են բացահայտե...
Թուրքիան արձագանքել է Իսրայելի կառավարության կողմից Հայոց ցեղասպանությունը ճանաչող բանաձևի հաստատման...