Զելենսկին առաջարկել է առգրավել պաշտոնյաների ապօրինի ակտիվները
Ուկրաինայի նախագահ Վլադիմիր Զելենսկին Գերագույն ռադա է ներկայացրել պաշտոնատար անձանց ապօրինի հարստացման համար պատժի մասին օրինագիծը: Այդ մասին, ինչպես հայտնում է segodnya.ua-ն, հայտնել է Ուկրաինայի ղեկավարի աշխատակազմը:
Փաստաթուղթը, որի տեքստը դեռ չի հրապարակվել, ենթադրում է ապօրինի ձեռքբերված ակտիվների առգրավում: Բացի այդ, օրինագիծը վերականգնում է նման ճանապարհով հարստացման համար քրեական պատասխանատվությունը:
Փետրվարին՝ մինչ երկրում նախագահական ընտրությունների անցկացումը, երկրի սահմանադրական դատարանը չեղարկել էր Քրեական օրենսգրքի ապօրինի հարստացման մասին հոդվածը:
Ուկրաինայի ՍԴ քայլը քննադատել էին անգամ միջազգային իրավապաշտպան կազմակերպությունները:

















































Շիրակցի դպրոցականները մեկնել են ամառային հանգստի՝ դեպի «Արագած» ճամբար
Հայաստանում կենսաթոշակառուների համար նոր հնարավորություններ են բացվում
Իսպանիայի ընտրանու հարձակվողը վնասվածք ունի
Երևանում մի քանի փողոցներում կփոխվի երթևեկության կազմակերպումը
Անտարկտիդայում հայտնաբերված առաջին դինոզավրի ոսկորը գտել են դարակում
Գալուզինը կասկածի տակ է դնում եվրոպական շուկաների՝ Հայաստանի համար այլընտրանք լինելը
Ոստիկանության գվարդիայի ծառայողներն ու համայնքային ոստիկանները թմրամիջոց պահելու դեպքեր են բացահայտե...
Մեծացել է ռուբլու առքի և վաճառքի տարբերությունը․ ի՞նչ վտանգներ կան բանկային համակարգի համար
Արարատի մարզ Քաղցրաշեն գյուղում կաթնամթերքի արտադրամասի գործունեություն է կասեցվել
Թուրքիան արձագանքել է Իսրայելի կառավարության կողմից Հայոց ցեղասպանությունը ճանաչող բանաձևի հաստատման...