«Աշխատասենյակ պատրաստեք Գալուստյանի համար, նա ՌԴ հաջորդ նախագահն է». Սաակաշվիլին «ուղերձ է հղել» Պուտինին (տեսանյութ)
Վրաստանի նախկին նախագահ, Ուկրաինայի Օդեսա նահանգի նախկին նահանգապետ Միխեիլ Սաակաշվիլին հարցազրույց է տվել ուկրաինացի լրագրող Դմիտրի Գորդոնի յութուբյան ալիքին, որի ժամանակ ասել է, որ ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինի ժամանակը մոտենում է ավարտին, գրում է gordonua.com-ը:
«Ես կարծում եմ՝ Պուտինի ժամանակն ավարտվում է: Շուտով Ռուսաստանում նախագահ կընտրեն, օրինակ, կատակերգու Միխայիլ Գալուստյանին: Կամ որևէ այլ ՈւՀԱ-ի (Ուրախների և հնարամիտների ակումբի-Tert.am) անդամի: Ճիշտ է, նման տաղանդավոր, ինչպիսին Ուկրաինայի նախագահ Վլադիմիր Զելենսկին է, այնտեղ չկա»,- ասել է Սաակաշվիլին:
Նա նշել է, որ ռուսական «կոմեդի շոուների» գծով մասնագետ չէ:
«Կընտրեն Գալուստյանին, և նա կփոխի ընկեր Պուտինի վարած քաղաքականությունը: Զելենսկին ստեղծել է նման նախադեպ, որ ռուսները պարզապես չեն կարող համարձակությամբ չլցվել: Չէ՞ որ նրանց մոտ նույնպես հեռանկար է բացվում: Աշխատասենյակ պատրաստե՛ք Գալուստյանի համար: Նա Ռուսաստանի հաջորդ նախագահն է»,- ասել է Սաակաշվիլին:
Օրերս Միխեիլ Սաակաշվիլին ուկրաինական «Наш» հեռուստաալիքի եթերում հայտնել էր, թե որ պարագայում Մոսկվան և Կիևը կկարողանան բանակցություններ վարել: Սաակաշվիլին հայտարարել էր, որ Կիևի և Մոսկվայի միջև բանակցությունները հնարավոր կդառնան միայն Միխայիլ Գալուստյանի՝ ՌԴ նախագահ դառնալու պարագայում:

















































Հայաստանում կենսաթոշակառուների համար նոր հնարավորություններ են բացվում
Շիրակցի դպրոցականները մեկնել են ամառային հանգստի՝ դեպի «Արագած» ճամբար
Իսպանիայի ընտրանու հարձակվողը վնասվածք ունի
Երևանում մի քանի փողոցներում կփոխվի երթևեկության կազմակերպումը
Անտարկտիդայում հայտնաբերված առաջին դինոզավրի ոսկորը գտել են դարակում
Գալուզինը կասկածի տակ է դնում եվրոպական շուկաների՝ Հայաստանի համար այլընտրանք լինելը
Մեծացել է ռուբլու առքի և վաճառքի տարբերությունը․ ի՞նչ վտանգներ կան բանկային համակարգի համար
Արարատի մարզ Քաղցրաշեն գյուղում կաթնամթերքի արտադրամասի գործունեություն է կասեցվել
Ոստիկանության գվարդիայի ծառայողներն ու համայնքային ոստիկանները թմրամիջոց պահելու դեպքեր են բացահայտե...
Թուրքիան արձագանքել է Իսրայելի կառավարության կողմից Հայոց ցեղասպանությունը ճանաչող բանաձևի հաստատման...