Ավստրիայում չեղարկել են թուրքերենով վարորդական իրավունքի քննությունները
2019 թվականի հունիսից Ավստրիայում վարորդական իրավունքի քննություններ թուրքերենով չեն ընդունի, տեղեկացնում է ՏԱՍՍ-ը՝ հղում կատարելով ORF-ին։
Թուրքերենը մինչեւ հիմա հաճախակիությամբ երկրորդ օգտագործվող լեզուն էր գերմաներենից հետո վարորդական իրավունքի քննություններ հանձնելիս։ Հիմա քննություն կարելի է հանձնել միայն չորս լեզվով՝ գերմաներեն, անգլերեն, սլովեներեն եւ խորվաթերեն։ Ավստրիական իշխանությունները հայտարարել են թուրքերենից 2018-ին հրաժարվելու ծրագրերի մասին։
Ավստրիայում 2019-ին մշակվել եւ ուժի մեջ են մտել նոր տոմսեր ու ուսումնական ձեռնարկներ վարորդական իրավունքի քննությունների համար։ Բյուջեի միջոցների խնայողության համար ավտոդպրոցներին հանձնարարվել է հրաժարվել թուրքերեն ձեռնարկներից եւ հարցարաններից։
Իշխանություններն ընդգծում են, որ տրանսպորտային միջոցների վարման մասին օրենսդրությունը չի նախատեսում օտար լեզվով քննություն հանձնելու հնարավորություն։ Սլովեներենը եւ խորվաթերենը 1955-ից ունեն պաշտոնական լեզուների կարգավիճակ գերմաներենին հավասար՝ Ավստրիայի պետական ինքնիշխանության մասին պայմանագրի համաձայն։ Անգլերենն օգտագործվում է որպես միջազգային լեզու։ Իսկ թուրքերենով քննություն հանձնելու իրավունքը բացառություն էր, հիմա դա դիտարկվում է որպես այլ ազգային փոքրամասնությունների ներկայացուցիչների իրավունքների ոտնահարում։ Ուստի, ընդունվել է որոշում հրաժարվել դրանից։

















































Շիրակցի դպրոցականները մեկնել են ամառային հանգստի՝ դեպի «Արագած» ճամբար
Հայաստանում կենսաթոշակառուների համար նոր հնարավորություններ են բացվում
Իսպանիայի ընտրանու հարձակվողը վնասվածք ունի
Երևանում մի քանի փողոցներում կփոխվի երթևեկության կազմակերպումը
Անտարկտիդայում հայտնաբերված առաջին դինոզավրի ոսկորը գտել են դարակում
Գալուզինը կասկածի տակ է դնում եվրոպական շուկաների՝ Հայաստանի համար այլընտրանք լինելը
Ոստիկանության գվարդիայի ծառայողներն ու համայնքային ոստիկանները թմրամիջոց պահելու դեպքեր են բացահայտե...
Մեծացել է ռուբլու առքի և վաճառքի տարբերությունը․ ի՞նչ վտանգներ կան բանկային համակարգի համար
Արարատի մարզ Քաղցրաշեն գյուղում կաթնամթերքի արտադրամասի գործունեություն է կասեցվել
Թուրքիան արձագանքել է Իսրայելի կառավարության կողմից Հայոց ցեղասպանությունը ճանաչող բանաձևի հաստատման...