Սաակաշվիլին պատմել է, որ մարիխուանա է ծխել, և այն իրեն դուր չի եկել
Վրաստանի նախկին նախագահ Միխեիլ Սաակաշվիլին ուսանողական տարիներին մարիխուանա է ծխել: Այդ մասին նա պատմել է ТСН-ին տված հարցազրույցում:
«Երբ ես ուսանող էի, մարիխուանա եմ փորձել: Սակայն այն ինձ դուր չեկավ: Այդ իսկ պատճառով ես դրա ֆան չեմ»,- ասել է քաղաքական գործիչը:
Նա նաև հայտարարել է, որ Ամստերդամում, որտեղ էլ փորձել է մարիխուանան, «կան բազմաթիվ այլ հետաքրքիր բաներ, որոնցով կարելի է զբաղվել»:
Վրաստանի նախկին նախագահ, Ուկրաինայի Օդեսա նահանգի նախկին նահանգապետ Միխեիլ Սաակաշվիլին օրերս Ուկրաինա է վերադարձել: 2016 թվականին Սաակաշվիլիին զրկել էին Ուկրաինայի քաղաքացիությունից և արտաքսել Լեհաստան: Նրան քաղաքացիությունը վերադարձրել է երկրի նորընտիր նախագահ Վլադիմիր Զելենսկին:

















































Հայաստանում կենսաթոշակառուների համար նոր հնարավորություններ են բացվում
Շիրակցի դպրոցականները մեկնել են ամառային հանգստի՝ դեպի «Արագած» ճամբար
Իսպանիայի ընտրանու հարձակվողը վնասվածք ունի
Երևանում մի քանի փողոցներում կփոխվի երթևեկության կազմակերպումը
Անտարկտիդայում հայտնաբերված առաջին դինոզավրի ոսկորը գտել են դարակում
Գալուզինը կասկածի տակ է դնում եվրոպական շուկաների՝ Հայաստանի համար այլընտրանք լինելը
Մեծացել է ռուբլու առքի և վաճառքի տարբերությունը․ ի՞նչ վտանգներ կան բանկային համակարգի համար
Արարատի մարզ Քաղցրաշեն գյուղում կաթնամթերքի արտադրամասի գործունեություն է կասեցվել
Ոստիկանության գվարդիայի ծառայողներն ու համայնքային ոստիկանները թմրամիջոց պահելու դեպքեր են բացահայտե...
Թուրքիան արձագանքել է Իսրայելի կառավարության կողմից Հայոց ցեղասպանությունը ճանաչող բանաձևի հաստատման...