ԼՂ հակամարտության կարգավորման կողմերը բլեֆ են անում. գուցե, հանրություններից թաքցվում է մի բան, որի անունը երկխոսություն չէ. Ստանիսլավ Տարասով
Ինչո՞ւ էր ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը հանդիպում Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևի հետ` առանց բանակցային գործընթացի դետալներին ծանոթ լինելու:
Այս մասին Tert.am-ի հետ զրույցում ասաց ռուսաստանցի քաղաքագետ Ստանիսլավ Տարասովը` խոսելով Ադրբեջանի արտաքին գործերի նախարար Էլմար Մամեդյարովի հայտարարության մասին, թե բանակցային գործընթացի դետալներին ծանոթանալու համար Նիկոլ Փաշինյանին տրված ժամանակը սպառվել է:
«Նիկոլ Փաշինյանը հայտարարել էր, որ ինքը բանակցային գործընթացում նոր մարդ է, և իրեն ժամանակ է պետք՝ ուսումնասիրելու գործընթացի դետալները: Ճիշտ է, այո՛, ինքը նման իրավունք ուներ: Հավանաբար, կան փաստաթղթերի կապոցներ, և ինքը դրանք ուսումնասիրում է:
Եղել են բազում հանդիպումներ նախագահների մակարդակով, արտաքին գործերի նախարարների մակարդակով, ու կողմերը դրանք պրատակոլացրել են: Հիմա Նիկոլ Փաշինյանը դրանց ծանոթացել է, որ սեփական եզրակացություններն անի, դիրքորոշումներ հայտնի, սա նորմալ է:
Բայց այդ դեպքում ինչո՞ւ է Փաշինյանի իշխանությունը հանդիպում ադրբեջանական կողմի հետ: Նրանք հանդիպել են, հայտարարություններ են արել, մենք այդ հայտարարությունները մեկնաբանել ենք, բա ինչպե՞ս է հանդիպել առանց դետալներին ծանոթ լինելու»,-նշեց նա:
Տարասովն ասաց, որ կա մեդալի երկրորդ կողմը՝ Փաշինյանը կարող էր հանդիպել Ալիևի հետ մի պայմանով, եթե Բաքուն համաձայներ ոչ թե բանակցել, այլ երկխոսել:
«Բոլորի հայտարարություններում կարմիր թելի պես անցնում է այն միտքը, որ հանդիպումների ժամանակ կոնսուլտացիաներ են անցկացվում, որ սրանք դեռ բանակցություններ չեն: Իսկ սրանից առաջ Փաշինյանը հայտարարում էր, որ ինքը չի բանակցի առանց Ղարաբաղի, որ Ղարաբաղը պետք է վերադառնա բանակցություններ: Պատահակա՞ն է, ո՛չ:
Նրանք ժամերով բանակցում են առանց Ղարաբաղի՝ ներկայացնելով սա որպես երկխոսություն: Տարբերա՞կ է, տարբերակ է: Կարող ենք այսպես մտածե՞լ, կարող ենք»:
Ըստ նրա՝ գուցե տեղեկատվական հոսքի ներքո հանրություններից թաքցվում է մի բան, որի անունը երկխոսություն չէ: «Կողմերը բլեֆ են անում, սա է իմ եզրակացությունը»,-նշեց Ստանիսլավ Տարասովը:

















































Հայաստանում կենսաթոշակառուների համար նոր հնարավորություններ են բացվում
Շիրակցի դպրոցականները մեկնել են ամառային հանգստի՝ դեպի «Արագած» ճամբար
Իսպանիայի ընտրանու հարձակվողը վնասվածք ունի
Երևանում մի քանի փողոցներում կփոխվի երթևեկության կազմակերպումը
Անտարկտիդայում հայտնաբերված առաջին դինոզավրի ոսկորը գտել են դարակում
Ոստիկանության գվարդիայի ծառայողներն ու համայնքային ոստիկանները թմրամիջոց պահելու դեպքեր են բացահայտե...
Գալուզինը կասկածի տակ է դնում եվրոպական շուկաների՝ Հայաստանի համար այլընտրանք լինելը
Մեծացել է ռուբլու առքի և վաճառքի տարբերությունը․ ի՞նչ վտանգներ կան բանկային համակարգի համար
Արարատի մարզ Քաղցրաշեն գյուղում կաթնամթերքի արտադրամասի գործունեություն է կասեցվել
Թուրքիան արձագանքել է Իսրայելի կառավարության կողմից Հայոց ցեղասպանությունը ճանաչող բանաձևի հաստատման...