Կատարը համաձայն չէ հակաիրանական հայտարարություններին
Կատարը համաձայն չէ հակաիրանական հայտարարություններին, որոնք ընդունել են Սաուդյան Արաբիայում անցկացված արաբական պետությունների առաջնորդների գագաթնաժողովի մասնակիցները: Այս մասին հայտարարել է Կատարի ԱԳ նախարար Մուհամմեդ բեն Աբդել Ռահման Ալ Թանին, փոխանցում է ՏԱՍՍ-ը:
Ուրբաթ Մեքքայում տեղի էին ունեցել Արաբական պետությունների լիգայի (ԱՊԼ) եւ Պարսից ծոցի արաբական պետությունների համագործակցության խորհրդի (ՊԾԱՊՀԽ) առաջնորդների արտահերթ հանդիպումները, որոնց արդյունքներով դրանց մասնակիցները դատապարտել էին տարածաշրջանում Իրանի «ագրեսիվ գործողությունները» եւ նրա միջամտությունը արաբների ներքին գործերին:
«Կատարն առարկություններ ունի ԱՊԼ եւ ՊԾԱՊՀԽ գագաթնաժողովների արդյունքներով ընդունված հայտարարությունների կապակցությամբ, որովհետեւ դրանց որոշ կետեր հակասում են Դոհայի արտաքին քաղաքականությանը»,- Al Araby հեռուստաալիքին ասել է Կատարի ԱԳ նախարարը: Նա նշել է, որ հայտարարությունները կազմելիս ոչ ոք չի խորհրդակցել Կատարի հետ՝ կապված դրանցում հիշատակված ձեւակերպումների հետ: Նա չի հստակեցրել, թե կոնկրետ որ կետերի մասին է խոսքը:
Մի շարք արաբական երկրներ, ներառյալ Սաուդյան Արաբիան, ԱՄԷ-ն եւ Բահրեյնը, հետագայում Կատարին քննադատել են հակաիրանական դիրքորոշմանն անհամաձայնության պատճառով: Սաուդյան Արաբիայի արտաքին գործերի պետական նախարար Ադել ալ Ջուբեյրը կիրակի իր Twitter-յան էջում զարմանք է հայտնել, թե ինչու Կատարի ներկայացուցիչներն իրենց առարկությունները չեն հայտնել անմիջաբար գագաթնաժողովի ժամանակ:
Շաբաթ Մեքքայում անցկացվել էր նաեւ Իսլամական համագործակցության կազմակերպության 14-րդ գագաթնաժողովը: Ալ Ջուբեյրը հայտնել էր, որ դրա արդյունքներով եւս իսլամական պետությունները «դատապարտել են տարածաշրջանում Իրանի քաղաքականությունը եւ ապակայունացնող վարքագիծը»:
2017 թվականի հունիսի 5-ին Սաուդյան Արաբիան, ԱՄԷ-ն, Բահրեյնը եւ Եգիպտոսը հայտարարել էին Կատարի հետ դիվանագիտական հարաբերությունների խզման մասին՝ Դոհային մեղադրելով ահաբեկչությանն աջակցելու եւ իրենց ներքին գործերին միջամտելու մեջ: Դրան հետեւել էին տնտեսական պատժամիջոցները եւ էմիրության տրանսպորտային շրջափակումը: Դրանից հետո Կատարն իր հերթին խորացրել էր Թեհրանի հետ հարաբերությունները: Դոհայում, մասնավորապես, անհամաձայնություն էին հայտնել Իրանի դեմ նավթային պատժամիջոցների խստացման ԱՄՆ որոշմանը:

















































Հայաստանում կենսաթոշակառուների համար նոր հնարավորություններ են բացվում
Շիրակցի դպրոցականները մեկնել են ամառային հանգստի՝ դեպի «Արագած» ճամբար
Իսպանիայի ընտրանու հարձակվողը վնասվածք ունի
Երևանում մի քանի փողոցներում կփոխվի երթևեկության կազմակերպումը
Անտարկտիդայում հայտնաբերված առաջին դինոզավրի ոսկորը գտել են դարակում
Ոստիկանության գվարդիայի ծառայողներն ու համայնքային ոստիկանները թմրամիջոց պահելու դեպքեր են բացահայտե...
Գալուզինը կասկածի տակ է դնում եվրոպական շուկաների՝ Հայաստանի համար այլընտրանք լինելը
Մեծացել է ռուբլու առքի և վաճառքի տարբերությունը․ ի՞նչ վտանգներ կան բանկային համակարգի համար
Արարատի մարզ Քաղցրաշեն գյուղում կաթնամթերքի արտադրամասի գործունեություն է կասեցվել
Թուրքիան արձագանքել է Իսրայելի կառավարության կողմից Հայոց ցեղասպանությունը ճանաչող բանաձևի հաստատման...