Տղամարդը կացնահարել է տիկնոջն ու փորձել կախել 2 տարեկան որդուն
Զապորոժյեում 33-ամյա տղամարդը կացնահարել է իր տիկնոջն ու փորձել սպանել որդուն եւ ինքն է ինքնասպան եղել կախվելու միջոցով, հաղորդում է ՏՍՆ-ը:
Բազմաբնակարան շենքի բնակիչները չեն կարող ազատվել երրորդ հարկում տեղի ունեցածի շոկից. նրանք դեռեւս ցնցված են: «Անդրեյը կացնահարել է Ելենային, այնուհետեւ ինքը կախվել եւ փորձել է կախել երեխային. նա մահացել է, իսկ երեխայի պարանը պոկվել է եւ փոքրիկն ընկել է»:
Անդրեյը գրեթե 8 տարով մեծ էր կնոջից, զբաղվում էր ավտոմեքենաների վերանորոգմամբ, սակայն վերջերս նա ստիպված էր փոխել աշխատանքը: Նրանց երեխան ծնվել է 2 տարի առաջ: Իրավապահների տվյալներով՝ ընտանիքում հաճախացել էին վեճերը խանդի եւ փողի պակասի հողի վրա: Հարեւանները հաստատում են դա. «Ասում են՝ նրանք ունեին ֆինանսական խնդիրներ: Նրանք չէին վճարել բնակարանի վարձը որոշ ժամանակ»:
Ամուսինների մարմինները հայտնաբերել են բարեկամները, որոնք չէին կարողանում կապ հաստատել նրանց հետ: «Դուռը բացեցինք՝ Անդրեյը կախված է, Ելենան՝ պառկած, իսկ փոքրիկը կրծում է մի կտոր հաց»,-պատմել են ականատեսները:
Մահացածների մարմինները ներկայացրել են դատաբժշկական փորձաքննության համար, իսկ երեխան գտնվում է բժշկական հսկողության տակ:
Նախնական տվյալներով՝ փոքրիկն անցկացրել է մահացած ծնողների կողքին ավելի քան 1.5 օր: Հարեւանները նշում են, որ բնակարանից չեն լսել մանկան ճիչ: Երեխան գտնվում էր խորը սթերսի վիճակում, նա վախեցած էր: Տղային իսկապես փորձել են սպանել, հաստատում են սոցիալական ծառայությունում. բժիկները նկատել էին խեղդամահ անելու նշաններ երեխայի պարանոցին: Երեխային մանկատուն տեղափոխելու ծրագրեր չկան. այժմ տղան հիվանդանոցում իր տատիկի հետ է: Ամենայն հավանականությամբ հենց նա կդառնա երեխայի խնամակալը:

















































Հայաստանում կենսաթոշակառուների համար նոր հնարավորություններ են բացվում
Շիրակցի դպրոցականները մեկնել են ամառային հանգստի՝ դեպի «Արագած» ճամբար
Իսպանիայի ընտրանու հարձակվողը վնասվածք ունի
Երևանում մի քանի փողոցներում կփոխվի երթևեկության կազմակերպումը
Անտարկտիդայում հայտնաբերված առաջին դինոզավրի ոսկորը գտել են դարակում
Գալուզինը կասկածի տակ է դնում եվրոպական շուկաների՝ Հայաստանի համար այլընտրանք լինելը
Մեծացել է ռուբլու առքի և վաճառքի տարբերությունը․ ի՞նչ վտանգներ կան բանկային համակարգի համար
Արարատի մարզ Քաղցրաշեն գյուղում կաթնամթերքի արտադրամասի գործունեություն է կասեցվել
Ոստիկանության գվարդիայի ծառայողներն ու համայնքային ոստիկանները թմրամիջոց պահելու դեպքեր են բացահայտե...
Թուրքիան արձագանքել է Իսրայելի կառավարության կողմից Հայոց ցեղասպանությունը ճանաչող բանաձևի հաստատման...