Մեծ Բրիտանիան պետք է նախապատրաստվի ԵՄ-ից առանց գործարքի դուրս գալուն. Թրամփ
ԱՄՆ-ի նախագահ Դոնալդ Թրամփը հայտարարել է, որ Մեծ Բրիտանիան պետք է դուրս գա ԵՄ կազմից առանց որեւէ գործարք կնքելու, եթե չկարողանա իրականացնել բրեքզիթը սեփական պայմանների հիման վրա, հաղորդում է The Sunday Times-ը:
ԱՄՆ-ի նախագահը հարցազրույց է տվել պարբերականին Մեծ Բրիտանիա կատարվելիք իր պետական այցի նախօրեին:
Թրամփը նաեւ հայտարարել է, որ հրաշալի կլիներ, եթե Մեծ Բրիտանիան ներառեր ԵՄ-ի հետ բանակցային գործընթացքում Brexit կուսակցության առաջնորդ Նայջել Ֆարաջային՝ նկարագրելով նրան որպես «բավականին խելացի անձնավորություն»:
Ավելի վաղ Թրամփը սատարել էր Բորիս Ջոնսոնի թեկնածությունը երկրի վարչապետի պաշտոնի համար՝ հայտարարելով, որ նա կլինի Պահպանողական կուսակցության «շատ լավ» առաջնորդ:
Ավելին, ԱՄՆ-ի առաջնորդն առաջարկել է Մեծ Բրիտանաիային չվճարել ԵՄ-ին 49 մլրդ դոլարի չափով փոխհատուցում բրեքզիթի համար:
«Նրանց փոխարեն ես չէի վճարի 50 մլրդ դոլար: Դա խոշոր գումար է»,-ասել է ԱՄՆ-ի նախագահը:

















































Հայաստանում կենսաթոշակառուների համար նոր հնարավորություններ են բացվում
Շիրակցի դպրոցականները մեկնել են ամառային հանգստի՝ դեպի «Արագած» ճամբար
Իսպանիայի ընտրանու հարձակվողը վնասվածք ունի
Երևանում մի քանի փողոցներում կփոխվի երթևեկության կազմակերպումը
Անտարկտիդայում հայտնաբերված առաջին դինոզավրի ոսկորը գտել են դարակում
Գալուզինը կասկածի տակ է դնում եվրոպական շուկաների՝ Հայաստանի համար այլընտրանք լինելը
Մեծացել է ռուբլու առքի և վաճառքի տարբերությունը․ ի՞նչ վտանգներ կան բանկային համակարգի համար
Արարատի մարզ Քաղցրաշեն գյուղում կաթնամթերքի արտադրամասի գործունեություն է կասեցվել
Ոստիկանության գվարդիայի ծառայողներն ու համայնքային ոստիկանները թմրամիջոց պահելու դեպքեր են բացահայտե...
Թուրքիան արձագանքել է Իսրայելի կառավարության կողմից Հայոց ցեղասպանությունը ճանաչող բանաձևի հաստատման...