ԱՄՆ մուտքի արտոնագիր ստանալու համար կպահանջվի հղում անել սոցցանցերին
ԱՄՆ պետդեպարտամենտն այսուհետ երկրի մուտքի վիզա ստանալու համար կպահանջի տալ սոցիալական ցանցերի հղումները: Այս մասին տեղեկացնում է lenta.ru-ն: Աղբյուրը հայտնում է, որ ԱՄՆ արտգործնախարարությունը թարմացրել է արտոնագրերի դիմումների ձևաթղթերը: Նոր օրենքն ուժի մեջ է մտել մայիսի 31-ից:
Այժմ ԱՄՆ մուտքի արտոնագրի համար դիմողների մեծ մասից պահանջվելու է սոցիալական ցանցերի օգտահաշիվը: Օգտատերերը, իհարկե, կարող են հայտնել, որ չեն օգտվում սոցիալական կայքերից, սակայն ոչ հավաստի տեղեկատվության համար նրանք կարող են պատժվել` մերժման տեսքով:
Պետդեպարտամենտը բացատրել է, որ նոր ձևաչափի շնորհիվ հնարավորություն կլինի հետևել ահաբեկիչներին և այն մարդկանց, որոնք հասարակության համար վտանգ են ներկայացնում: Նրանց ԱՄՆ մուտքի արտոնագիր ստանալու հայցը կմերժվի:

















































Հայաստանում կենսաթոշակառուների համար նոր հնարավորություններ են բացվում
Շիրակցի դպրոցականները մեկնել են ամառային հանգստի՝ դեպի «Արագած» ճամբար
Իսպանիայի ընտրանու հարձակվողը վնասվածք ունի
Երևանում մի քանի փողոցներում կփոխվի երթևեկության կազմակերպումը
Անտարկտիդայում հայտնաբերված առաջին դինոզավրի ոսկորը գտել են դարակում
Ոստիկանության գվարդիայի ծառայողներն ու համայնքային ոստիկանները թմրամիջոց պահելու դեպքեր են բացահայտե...
Գալուզինը կասկածի տակ է դնում եվրոպական շուկաների՝ Հայաստանի համար այլընտրանք լինելը
Մեծացել է ռուբլու առքի և վաճառքի տարբերությունը․ ի՞նչ վտանգներ կան բանկային համակարգի համար
Արարատի մարզ Քաղցրաշեն գյուղում կաթնամթերքի արտադրամասի գործունեություն է կասեցվել
Թուրքիան արձագանքել է Իսրայելի կառավարության կողմից Հայոց ցեղասպանությունը ճանաչող բանաձևի հաստատման...